Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը հյուրընկալեց ամերիկահայ հոգեբան, գրքերի հեղինակ Անի Քալայջյանին և Ֆորդհեմի համալսարանի դոկտոր, «Ամերիկյան վարքաբանական հոգեբանության» ասոցիացիայի անդամ, «Psi Chi» միջազգային հոգեբանական ասոցիացիայի խորհրդի խմբի անդամ Հարոլդ Թաքուշյանին։

Նրանք հանդիպում ունեցան համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմերի հետ, ինչպես նաև անցկացրին  միջազգային հոգեբանության և ինտեգրատիվ տրավմաների բուժման մասին ինտերակտիվ սեմինար։