Հաջողությամբ ավարտվեց «Խորհրդատվական տեխնիկաներ թերապիայի ընթացքում» վերապատրաստման դասընթացը՝ 24 ակադեմիական ժամ տևողությամբ։
Դասընթացը տեսական գիտելիքների, գործնական վարժանքների, իրական դեպքերի վերլուծության և էքզիստենցիալ մոտեցմամբ խմբային քննարկումների համադրություն էր։
Դասընթացի հեղինակ և վարող, պրակտիկ հոգեբան Հռիփսիմե Բաղդասարյանը դասընթացը մշակել էր Կ. Ռոջերսի, Ա. Բեկի, Վ. Ֆրանկլի և Ի. Յալոմի գիտական հիմքերով: «Ուրարտու» համալսարանի երկլեզու Հավաստագրերը փաստեցին մասնակիցների գիտագործնական կարողությունների և հմտությունների զորացումը։







