Եկեք նկարենք այս կիսամյակը
Այսօր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպում՝ ուսանողների և անձնակազմի մասնակցությամբ։
Մասնակիցները խաղերի և գործնական առաջադրանքների միջոցով ամփոփեցին կիսամյակի սպասումները, ձեռքբերումներն ու բարեփոխման առաջարկները ։
Հանդիպման ավարտին յուրաքանչյուրն իր ստեղծագործական մոտեցմամբ պատկերեց իր կիսամյակը՝ արտահայտելով զգացողություններն ու փորձառությունները ստեղծագործելու միջոցով։
Սա կարևոր հնարավորություն էր հետադարձ կապի, ինքնաարտահայտման և համատեղ անդրադարձի համար։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվության, անկեղծության և ջերմ մթնոլորտի համար։








