Շրջանավարտների միություն

[av_one_full first min_height=” vertical_alignment=” space=” row_boxshadow=” row_boxshadow_color=” row_boxshadow_width=’10’ custom_margin=” margin=’0px’ mobile_breaking=” border=” border_color=” radius=’0px’ padding=’0px’ column_boxshadow=” column_boxshadow_color=” column_boxshadow_width=’10’ background=’bg_color’ background_color=” background_gradient_color1=” background_gradient_color2=” background_gradient_direction=’vertical’ src=” background_position=’top left’ background_repeat=’no-repeat’ highlight=” highlight_size=” animation=” link=” linktarget=” link_hover=” title_attr=” alt_attr=” mobile_display=” id=” custom_class=” aria_label=” av_uid=’av-2y88hb’]

[av_textblock size=” av-medium-font-size=” av-small-font-size=” av-mini-font-size=” font_color=” color=” id=” custom_class=” av_uid=’av-krz4y6j8′ admin_preview_bg=”]

Շրջանավարտբերի միություն

«Ուրարտու» համալսարանի շրջանավարտների միությունը հիմնադրվել է 2001թ.-ին: Միության հիմնական նպատակն է համալսարանի  շրջանավարտների և բուհի միջև ստեղծել սերտ կապեր և շարունակաբար ամրապնդել դրանք:

Միության անդամ կարող են դառնալ «Ուրարտու»  համալսարանի շրջանավարտները, համալսարանում աշխատող կամ առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ քաղաքացիները, ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են սատարել կամ մասնակցել նրա գործունեությանը: Աջակից անդամ կարող է լինել այն անձը, որը համալսարանի շրջանավարտ չէ, բայց ցանկանում է աջակցել և օգնություն ցույց տալ համալսարանի կրթագիտական ծրագրերի իրականացմանը: Միության պատվավոր անդամ կարող է դառնալ այն անձը, որը ինտելեկտուալ, խորհրդատվական, բարոյական, նյութական կամ այլ օգնություն է ցուցաբերում այս կառույցին:

Համալսարանի  շրջանավարտների միության նպատակներն են՝

  • ամրապնդել բուհի և շրջանավարտների միջև շարունակական կապը,
  • նպաստել համալսարանի կրթական և գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը,
  • օժանդակել Համալսարանի կրթական ծրագրերի բարելավմանը,
  • քննարկել Համալսարանի շրջանավարտներին հուզող հարցերը,
  • իրականացնել  տեղեկատվության  և  փորձի  փոխանակում  ՀՀ  և արտերկրի նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ,
  • քաջալերել շնորհալի երիտասարդներին և երիտասարդ մասնագետներին:

«ՈՒՐԱՐՏՈՒ» համալսարանում ընթանում են աշխատանքներ ինչպես շրջանավարտների միության նոր ֆորմատով վերաձևավորման, այնպես էլ ամբողջ աշխարհի հայ հոգեբան ու սոցիալական աշխատող մասնագետների համախմբման ուղղությամբ։ Կստեղծվի համընդհանուր պլատֆորմ, որը կապահովի բոլոր հոգեբան ու սոցիալական աշխատող մասնագետների մասնակցությունը Հայաստանում տվյալ մասնագիտական միջավայրում տեղի ունեցող իրադարձություններին։

Պլատֆորմը թույլ կտա օտար երկրներում հոգեբանության և սոցիալական աշխատանքի ուսանողներին մշտական կապի մեջ լինել «ՈՒՐԱՐՏՈՒ» համալսարանի հետ։
[/av_textblock]

[/av_one_full]

Scroll to Top