Համալսարանում իրականացվում է եռաստիճան ուսուցում բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով` հետևյալ մասնագիտությունների գծով.
-
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ 2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
♦️ Հոգեբանություն ♦️ Սոցիալական աշխատանք
♦️Կառավարման հոգեբանություն ♦️ Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն
♦️ Կլինիկական հոգեբանություն
♦️Իրավաբանական հոգեբանություն
♦️Մանկավարժական հոգեբանություն
Գործում են ուսման վարձի զեղչեր և արտոնություններ՝ բարձր առաջադիմությամբ ուսանողների և սոցիալական տարբեր խմբերի համար:
Դուք հնարավորություն կունենաք համատեղել ուսումն աշխատանքի հետ:
2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդները։
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ մասնագիտությունների ընդունելության համար հանձնում եք 2 միասնական քննություն՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» և կամընտրական քննություն՝ հնարավորություն Ձեր ցանկությամբ ընտրելու քննական առարկան՝ «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) կամ «Կենսաբանություն»:
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու համար մինչև օգոստոսի 30-ը ժամը 17։00-ն բուհ ներկայացնել փաստաթղթերի հետևյալ փաթեթը.
1) դիմում` ուղղված ռեկտորին.
2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը.
3) արձանագրության պատճենը.
4) չորս լուսանկար (3×4 չափսի).
5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
Միջուկում (բավարար) գնահատականի առկայության դեպքում, ուսանողը չի կարող մասնակցել քոլեջից բուհ անցմանը:
Օգտակար հղումներ․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԿԱՐԳԸ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=177708
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143388
ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024/2025 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ՝
1) Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա կամ նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հունիսին,
2) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին,
3) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների), միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին։
Երկրորդ փուլում միասնական քննությունների հայտագրումը, ինչպես նաև մասնագիտության առաջին փուլի հայտագրումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից հայտերն ընդունվելու են 2024 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում:
Օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում՝ հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ն: