ԲԵՆՉՄԱՐՔԻՆԳԻ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԵՐԵՎԱՆ 2021
Հաստատված է «Ուրարտու» համալսարանի գիտական խորհրդի կողմից
Ռեկտոր՝ հ.գ.դ., պրոֆ Սեդրակ Սեդրակյան
20․06․2020 թ․
ԵՐԵՎԱՆ 2021
Հաստատված է «Ուրարտու» համալսարանի գիտական խորհրդի կողմից
Ռեկտոր՝ հ.գ.դ., պրոֆ Սեդրակ Սեդրակյան
20․06․2020 թ․
«Ուրարտու» համալսարանի գործունեության ռազմավարական կարևոր ուղղություններից են նրա մրցակցային կարողությունների բարձրացումը և կրթության որակի ապահովումը:
Բենչմարքինգի՝ որպես կրթության որակի գնահատման կարևորագույն գործիքի կիրառումը իրենից ներկայացնում է տարբեր բուհերի առաջավոր փորձի համեմատական վերլուծություն` լավագույն ռազմավարությունների վերհանման և սեփական բուհում ներդրման նպատակով:
Բենչմարքինգը համալսարանին թույլ է տալիս համաքայլ ընթանալ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ ի շահ դասավանդման և ուսումնառության, գիտահետազոտական-ստեղծագործական գործունեության, տրամադրվող կրթական ծառայությունների պատշաճ որակի ապահովման: Համալսարանում բենչմարքինգի(համեմատական վերլուծության) իրագործումը հնարավորություն է տալիս գնահատելու կայացված որոշումների, ընտրված ռազմավարական ուղիների արդյունավետությունը և նպատակահարմարությունը, ինչպես նաև ապահովել համալսարանի գործունեության շարունակական բարելավումը:
Սույն փաստաթուղթը նկարագրում է «Ուրարտու» համալսարանի բենչմարքինգի քաղաքականությունը և ընթացակարգը: Այն մշակվել է՝ առաջնորդվելով ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության օրենքով, բուհի կանոնադրությամբ և զարգացման ռազմավարությամբ, որակի ապահովման եվրոպական չափանիշներով և չափորոշիչներով՝ միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության արդյունքում:
2․1 Բենչմարքինգի քաղաքականության նպատակը
«Ուրարտու» համալսարանի բենչմարքինգի քաղաքականության նպատակն է խրախուսել համալսարանում որակյալ կրթությունը, բարելավել արդյունքները և ներդնել որակի ապահովման համապատասխան մեխանիզմներ՝ ազգային և միջազգային փորձերի ուսումնասիրության և համեմատության, լավագույն փորձի բացահայտման միջոցով: Քաղաքականությունն ու ընթացակարգը միտված են ապահովելու համակարգված և միասնական մոտեցում որակի ապահովման խնդիրների լուծմանը:
2․2 Բենչմարքինգ
Սույն քաղաքականության և ընթացակարգի շրջանակներում բենչմարքինգը նշանակում է այլ առաջավոր բուհերի փորձի համեմատական վերլուծություն, որի նպատակն է բարելավել «Ուրարտու» համալսարանի կրթության որակը՝ ներդնելով այլ հաստատություններում բարձր արդյունավետություն ունեցող գործընթացներ, որոնք կարող են նպաստել բուհի առաջընթացին:
«Ուրարտու» համալսարանը որդեգրել է Ռ.Կոմպի կողմից մշակված՝ բենչմարկինգի իրականացման 10 փուլանոց մոտեցումը.
2․3 Գործարկման շրջանակը
«Ուրարտու» համալսարանի բենչմարքինգի քաղաքականությունը և ընթացակարգը ենթակա է կիրառման համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, որոնց ղեկավարները կրում են պատասխանատվություն այն կենսագործելու համար:
2․4 Բենչմարքինգի սկզբունքները
«Ուրարտու» համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող բենչմարքինգի ծրագրերը պետք է .
Բենչմարքիգնի գործընթացի կառավարումը իրականացվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից, ում բացառիկ լիազորությունն է համալսարանում բենչմարքինգի արդյունքների կիրառման մասին որոշումների ընդունումը:
3․1 Բենչմարքինգի նպատակով համագործակցող հաստատությունների ընտրություն
Բենչմարքինգն իրականացնելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան գործընկերներ, որը գործընթացի հաջողության կարևորագույն նախապայմաններից է: Այդ նպատակով համագործակից բուհը պետք է.
3․2 Բենչմարքինգի գործընթացը