ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Ուրարտու» համալսարանը միջազգային ոլորտում իր գործունեության հիմնական նպատակը համարում է բուհի լիարժեք մասնակցության ապահովումը միջազգային գիտակրթական կյանքին:

Համալսարանում գործում է միջազգային կապերի համակարգող, որն ապահովում է բուհի միջազգային գործունեության իրականացումը հետևյալ հիմնական ուղղություններով՝

  • արտերկրի համալսարանների և գիտական կենտրոնների հետ պայմանագրերի և համաձայնագրերի բանակցային գործընթացների կազմակերպում, ծրագրերի և աշխատանքային պլանների նախապատրաստում, կնքված պայմանագրերի կողմ հանդիսացող ԳՀՍ «Ուրարտու» համալսարանի  համապատասխան ստորաբաժանումների և անհատ դասախոսների, գիտնականների գործունեության կազմակերպում և վերահսկում,
  • միջազգային ծրագրերի իրականացում, միջազգային ուսումնական և գիտական միջոցառումների կազմակերպում,
  • միջազգային գիտակրթական ծրագրերի շրջանակներում գիտաժողովներին մասնակցելու նպատակով, ինչպես նաև «Ուրարտու» համալսարանի շահերից բխող այս կամ այն միջոցառմանը մասնակցելու նպատակով արտերկիր մեկնող դասախոսների, գիտաշխատողների և ուսանողների գործուղումների վերաբերյալ փաստաթղթերի ձևակերպում և հրամանագրում,
  • միջազգային գիտակրթական ծրագրերի, դրամաշնորհների և արտերկրի համալսարանների կողմից առաջարկվող գիտակրթական և ուսումնական ծրագրերի հայտերի մասին իրազեկում համալսարանի ստորաբաժանումներին և ուսանողական կառույցներին,
  • «Ուրարտու» համալսարանի համապատասխան ստորաբաժանումների գիտակրթական դրամաշնորհային ծրագրերի փաստաթղթերի նախապատրաստում, հայտի առաջարկի օրինակելի տարբերակի տրամադրում, երաշխավորական նամակների հատկացում, օտարերկրյա դրամաշնորհային հայտերի գրանցում, շահած դրամաշնորհների կատարման հետագա ընթացքի վերահսկում և համակարգում,
  • արտերկրից օտարազգի և սփյուռքահայ ուսանողների՝ բուհի գիտաուսումնական գործընթացում ներգրավմանը նպաստում,
  • հայրենիք-սփյուռք գիտամշակութային կապերի զարգացման գործընթացի խորացում,
  • ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակումներին աջակցություն ,
  • համալսարանի արտասահմանցի ուսանողներին և դասախոսներին ուսումնական գործընթացների վերաբերյալ խորհրդատվության  տրամադրում, ինչպես նաև կացության կարգավիճակին առնչվող հարցերում աջակցություն:

«Ուրարտու» համալսարանը սերտ համագործակցում և համատեղ միջոցառումներ է իրականացնում ՀՀ մի շարք պետական հաստատությունների, տարբեր միջազգային կառույցների, Հայաստանում հավատարմագրված արտերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, Tempus,  Erasmus + ծրագրերի երևանյան գրասենյակների հետ:

Բուհի ռազմավարական խնդիրներից է` զարգացնել արտերկրի համալսարանների և գիտական կենտրոնների հետ կապերը: Համալսարանը կապեր է հաստատել շարունակում է համագործակցությունը Նյու-Յորքում գտնվող Ֆորդամի և Հովստրայի համալսարանների, Կալիֆորնիայի Լավեռն քաղաքի համալսարանի, Ամերիկյան հումանիտար համալսարանի, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիային կից հոգեբանների պրոֆեսիոնալ դպրոցի, Վրաստանի գիտությունների ակադեմիայի  Դ. Ն. Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտի, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի հետ և այլն: