Կրթություն

«ՈՒՐԱՐՏՈՒ» համալսարանը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացնում է հետևյալ մասնագիտություններով և մասնագիտական ցուցումներով։

Բակալավրիատ

Մագիստրատուրա

Հետբուհական

Առցանց

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

• Կլինիկական հոգեբանություն
• Կառավարման հոգեբանություն և մենեջմենթ
• Մանկավարժական հոգեբանություն
• Նախադպրոցական և դպրոցական հոգեբանություն
• Դատահոգեբանական փորձաքննություն
• Իրավաբանական հոգեբանություն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

• Սոցիալական կառավարում
• Սոցիալական ծառայություն

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

3 ՏԱՐԻ • միջին մասնագիտական կրթության հիմքով
4 ՏԱՐԻ • (ԱՌԿԱ) Լրիվ | ընդհանուր | միջնակարգ կրթության հիմքով
5 ՏԱՐԻ • (ՀԵՌԱԿԱ) Լրիվ | ընդհանուր | միջնակարգ կրթության հիմքով

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

• Հոգեբանություն
• Սոցիալական աշխատանք
• Մանկավարժություն և հոգեբանություն
• Կլինիկական հոգեբանություն

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց քննության, մրցութային հիմունքով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա։

Դիմորդների հավասար ՄՈԳ-ի դեպքում հաշվի են առնվում հետևյալ չափանիշներն ըստ առաջնահերթության.

• Մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակականգնահատականը,
• Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների առկայությունը,
• Թեզիսների և զեկուցումների առկայությունը,
• Ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերածառաջադիմության գումարային միջին գնահատական կամ միջինորակական գնահատականը։

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

2 ՏԱՐԻ ԱՌԿԱ • 3 ՏԱՐԻ ՀԵՌԱԿԱ

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ

Հոգեբանություն

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

• բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն մասնագիտական կրթություն ստացածների համար` փաստաթուղթ կրթության համարժեքության մասին),
• օտար լեզու, ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
• ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ 20 տպագրական էջի սահմաններում,
• ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի),
• քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացնում է հաստատության ղեկավարի հրամանով ստեղծված ընդունող հանձնաժողովը՝

• ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում 25 միավորը։

Օտար լեզուներից որևէ մեկից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝

ԱՆԳԼԵՐԵՆԻՑ՝
• «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 միավոր
• «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավոր

ՖՐԱՆՍԵՐԵՆԻՑ՝
• «TCF» (ԹիՍիէՖ)՝ 200 միավոր

ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻՑ՝
• «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավոր

Ընդունող հանձնաժողովը մրցույթի արդյունքների հիման վրա ընդունում է որոշում յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ: Ասպիրանտուրա ընդունվելու կամ մրցույթով չանցնելու վերաբերյալ որոշման մասին դիմորդներն իրազեկվում են մասնագիտական քննությունից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Ուսումն ասպիրանտուրայում իրականացվում է կրեդիտային համակարգով: Առկա ձևով ուսուցման համակարգում տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 4 տարին:

ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Հայցորդ ձևակերպվում են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:

Հայցորդ ձևակերպվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

• մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն մասնագիտական կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
• հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ.
• ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի)
• քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)

Հաստատության սահմանած կարգի համաձայն հայցորդը ձևակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով, և նրա հետ կնքվում է պայմանագիր:

Հայցորդությունն իրականացվում է վճարովի և անվճար հիմունքներով, և տևողությունը չի գերազանցում 5 տարին:

Հայցորդության և ասպիրանտուրայի տարբերությունը տվյալ պահին այն է, որ հայցորդը, ի տարբերություն ասպիրանտի, ընդունելության քննություններ չի հանձնում։ Հայցորդության համար պահանջվում է ներկայացնել միայն որոշակի ծավալով աշխատանք կամ ունենալ մասնագիտական ստաժ ։

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

«ՈՒՐԱՐՏՈՒ» համալսարանն առաջարկում է մասնագիտական կրթական սեղմ կամ հակիրճ ծրագրեր այլ մասնագիտություններ ունեցողների համար, ինչպես նաև նեղ մասնագիտական կրթական ծրագրեր հոգեբանների, մանկավարժների և սոցիալական աշխատողների համար։

Մշտական կրթության ուղղվածության այդ մասնագիտական ծրագրերն ունեն հետևյալ առանձնահատկությունները՝

• Մշտական կրթության կրեդիտների կուտակում,
• 3, 6 կամ 12 ամիս տևողություն,
• Շաբաթական 3 կամ 4.5 ժամ առցանց կամ առկա դասընթաց,
• Ամսական ոչ պակաս քան 1 անգամ 3-4.5 ժամ սեմինար/ գործնական աշխատանք, կամ անհատականացված մենտորային գործնական ուսուցում,
• Մեկ կամ ավելի առարկաներ ամեն մի ծրագրում,
• Կոնկրետ հմտության փոխանցման նկարագիր,
• Ավարտական քննություն,
• Տվյալ հմտության համապատասխան հավաստագրված կոչման հանձնում։

ՄՇՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՆ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԲՈՒԿԼԵՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՎԵՐՑՆԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻՑ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆԵԼ ԿԱՅՔԻՑ։