Ուսուցման գործընթացը

[av_one_full first min_height=” vertical_alignment=” space=” row_boxshadow=” row_boxshadow_color=” row_boxshadow_width=’10’ custom_margin=” margin=’0px’ mobile_breaking=” border=” border_color=” radius=’0px’ padding=’0px’ column_boxshadow=” column_boxshadow_color=” column_boxshadow_width=’10’ background=’bg_color’ background_color=” background_gradient_color1=” background_gradient_color2=” background_gradient_direction=’vertical’ src=” background_position=’top left’ background_repeat=’no-repeat’ highlight=” highlight_size=” animation=” link=” linktarget=” link_hover=” title_attr=” alt_attr=” mobile_display=” id=” custom_class=” aria_label=” av_uid=’av-x9q2′]

[av_textblock size=” av-medium-font-size=” av-small-font-size=” av-mini-font-size=” font_color=” color=” id=” custom_class=” av_uid=’av-kb1ywvfa’ admin_preview_bg=”]
ԳՀՍ “Ուրարտու” համալսարանի գիտական խորհրդի և ռեկտոր Ս.Ա. Սեդրակյանի կողմից հաստատվել է ուսումնական գործունեության կանոնակարգ: Կանոնակարգը հանդիսանում է այն հիմնական փաստաթուղթը, որն ունի օրենքի ուժ, և բոլոր ուսանողները և ունկնդիրները պարտավոր են ենթարկվել և կատարել համապատասխան պահանջները:

Համալսարանում իրականացվում է եռաստիճան ուսուցում բակալավրի, մագիստրի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով` հետևյալ մասնագիտությունների գծով.

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Կլինիկական հոգեբանություն
  • Կառավարման հոգեբանություն և մենեջմենթ
  • Նախադպրոցական և դպրոցական հոգեբանություն
  • Դատահոգեբանական փորձաքննություն
  • Իրավաբանական հոգեբանություն
  • Մանկավարժություն և հոգեբանություն
  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Բակալավրատ
Ուսման տևողությունը 4 տարի է:
Շրջանավարտները ստանում են բակալավրիատի կրթական ծրագրով ուսում, պետական նմուշի դիպլոմ և հոգեբանության բակալավրի որակավորման աստիճան` ըստ համապատասխան մասնագիտության: Մագիստրատուրա
Ուսման տևողությունը 2 տարի է:
“Ուրարտու” համալսարանը հանրապետության այն սակավաթիվ բուհերից է, որտեղ հավատարմագրված է ոչ միայն բակալավրիատը, այլև մագիստրատուրան:
Այստեղ կարող են ընդունվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի բակալավրիատի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները և դիպլոմավորված մասնագետները: Մագիստրատուրա ավարտողները ստանում են մագիստրի որակավորման աստիճան և պետական դիպլոմ: Հետագայում լավագույն շրջանավարտներին հեռակա և առկա ուսուցմամբ ասպիրանտուրայում սովորելու և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու հնարավորություն է ընձեռնվում: Համալսարանի շրջանավարտները դիպլոմային աշխատանք են գրում “Հոգեբանություն” և “Սոցիալական աշխատանք” մասնագիտությունից: Ասպիրանտուրա
Ուսման տևողությունը 3 տարի է:
Ասպիրանտուրան հնարավորություն է տալիս աշխատելու գիտական թեզի վրա և ստանալու հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նախապատրաստական դասընթաց
1993 թվականից “Ուրարտու” համալսարանում գործում է նախապատրաստական բաժին, որը հաջողությամբ ավարտողներն արտոնյալ պայմաններով առանց ընդունելության քննության ընդունվում են բուհ:

Տեղեկություն դիմորդների համար “Ուրարտու” համալսարան ընդունվելու համար դիմորդը հանձնում է հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում
բ) ատեստատ
գ) անձնագրի պատճե
դ) 6 լուսանկար Դիմորդները քննություն են հանձնում հետևյալ առարկաներից`
Հայոց լեզու (թելադրություն)
Կենսաբանություն (բանավոր

Ուսումնական և արտադրական պրակտիկաներ Ըստ համալսարանում գործող ուսումնական պլանների` բոլոր ֆակուլտետներում նախատեսված են ուսումնական և արտադրական պրակտիկաներ` սկսած առաջին կուրսից 3 շաբաթ տևողությամբ:
Պրակտիկաներն անցկացվում են Երևանի Նորքի Տուն-ինտերնատում, Նուբարաշենի թիվ 11 հատուկ (գիշերօթիկ դպրոցում), “Սթրես” կենտրոնում, Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում, թիվ 280 հատուկ տիպի մանկատանը, Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միությունում, ՀՀ արդարադատության նախարարության Դատա-փորձագիտական լաբորատորիայում:

Համալսարանի ուսումնական, գործնական պարապմունքները, գիտական աշխատանքները կազմակերպվում և ղեկավարվում են 4 ամբիոնների կողմից:

Տպել

[/av_textblock]

[/av_one_full]

Scroll to Top