«ՈՒՐԱՐՏՈՒ»  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ

1․ Ընդհանուր դրույթներ

1.1. Էթիկայի կանոնները լոկալ նորմատիվային փաստաթուղթ է, որը սահմանում է «Ուրարտու»  համալսարանում գործարար կապի և վարքի վրա դրվող սկզբունքները, կանոնները և նորմերը:

1.2.Սույն փատաթղթի հիմնական նպատակն է ծառայողական վարքի էթիկական նորմերի և կանոնների հաստատումը, համալսարանի կորպորատիվ մշակույթի ամրապնդումը:

1.3.Էթիկայի կանոնների շրջանակում օգտագործվում են հետևյալ հասկացությունները և սահմանումները`

Գործատու- Համալսարանը ի դեմս ռեկտորի:

Ադմինիստրատիվ անձնակազմ- ռեկտոր, պրոռեկտորներ, դեկաններ:

Պրոֆեսորադասախոսական կազմ-դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ, դոցենտներ, ավագ դասախոսներ, դասախոսներ և ասիստենտներ, որոնք իրականացնում են գիտակրթական գործունեություն «Ուրարտու»  համալսարանում:

Աշխատակիցներ- Համալսարանի ադմինիստրատիվ անձնակազմ, պրոֆեսորադասախոսկան կազմ և այլ սպասարկող անձնակազմ(ուսումնաօժանդակ, ադմինիստրատիվ-կառավարչական, տնտեսական և այլ անձնակազմ):

Ուսումնառողներ- ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ, որոնք սովորում են համալսարանում ՀՀ կրթության օրենքին և բուհի կանոնադրության համապատասխան:

1.4. Էթիկայի կանոնները ներդրվում են բուհի կազմակերպական մշակույթի ամրապնդման և զարգացման, հավատարմության ձևավորման, «Ուրարտու»  համալսարանի առաքելության և նպատակների հասկանալու, աշխատակիցների և ուսումնառողների մոտիվացման մակարդակի բարձրացման, համալսարանի ռազմավարության և գործունեության հիմնական ծրագրերի իրականացման նպատակով: Դրանք ուղղված են մասնագետների պատրաստման որակի և համալսարանի վարկանիշի բարձրացմանը:

1.5. Էթիկայի կանոնները միասնական են բուհի ամբողջ կոլեկտիվի համար: Համալսարանի աշխատակիցները իրենց վրա են վերցնում էթիկայի սկզբունքների, նորմերի և կանոնների կողմից սահմանված պարտականությունները:

2․ Կիրառման ոլորտ

2.1 Էթիկայի կանոնները մշակված են «Ուրարտու»  համալսարանի  կանոնադրության հիման վրա:

Էթիկայի կանոնները ընդունվում են Գիտական խորհրդի կողմից և հաստատվում է ռեկտորի կողմից:

2.2 Էթիկայի կանոնները ներառում են բարոյաէթիկական չափանիշներ և վարքագծի դրսևորման կանոններ, որոնք տարածվում են բոլոր աշխատակիցների և ուսումնառողների վրա:

2.3 Էթիկայի կանոնները ուղղված են բուհի հեղինակության և վարկանիշի բարձրացմանը, աշխատակիցների և ուսումնառողների միջև վարքագծի և հարգալից հարաբերությունների ստանդարտների պահպանմանը:

2.4 Համալսարանը շահագրգռված է էթիկայի կանոնների սկզբունքների և նորմերի պահպանման համար` արտաքին միջավայրի հետ փոխգործունեության ժամանակ:

3․ Փոխգործունեության սկզբունքները

3.1 Համալսարանի ադմինիստրատիվ անձնակազմը և աշխատակիցները պետք է մասնակցեն յուրաքանչյուր աշխատակցի և ուսումնառողի ադապտացման և զարգացման փուլում, ստեղծեն պայմաններ անձի ստեղծագործական և մտավոր պոտենցիալի բացահայտման և զարգացման համար:

3.2 Համալսարանի աշխատանքում լավագույն արդյունքների ձեռքբերման համար ողջունվում և խրախուսվում է աշխատակիցների և ուսումնառողների համագործակցությունը և ակտիվ փոխգործունեությունը:

3.3 Ողջունվում է համալսարանի աշխատակիցների, ուսումնառողների տարբեր տեսակի կազմակերպական փոխներգործունեությունը` մասնավորապես նախագծերի համատեղ իրականացում, աշխատանքային հարցերի քննարկում և լուծում, ժամանցի և այլ միջոցառումների անցկացում:

4․ Փոխգործունեությունը աշխատակիցների միջև

4.1 Համալսարանի աշխատակիցները և ուսումնառողները առաջնորդվում են հետևյալ հիմնական սկզբունքով` կոլեկտիվի անդամների միջև հարաբերություններում փոխադարձ հարգանք, հիմնված գործարար էթիկայի, արդարության և ազնվության վրա:

4.2 Կոլեկտիվի ներսում հարաբերությունները կառուցվում են համերաշխության, փոխադարձ աջակցության, համագործակցության, բարենպաստ հարաբերությունների պահպանման սկզբունքների վրա` արդյունավետ աշխատանքի և հանգստի ապահովման համար:

4.3 Չի թույլատրվում կոպտությունը, անհարգալից վերաբերմունքը, այլ անձանց պատվի  և  արժանապատվության խախտումը, նրանց բարոյական կամ նյութական վնասի պատճառումը, անօրինական գործողությունները:

4.4 Պրոֆեսոնալիզմը և կառուցվածքային համագործակցությունը բուհի գործունեության արդյունավետության գերակա խնդիրներն են: Համալսարանի աշխատակիցները պետք է աջակցեն գործարար և ընկերական փոխհարաբերությունների հաստատմանը:

4.5 Աշխատանքային գործընթացում առաջացող խնդիրները լուծելիս աշխատակիցները առաջին հերթին պետք է առաջնորդվեն օբյեկտիվության և արդարության սկզբուքներով, համալսարանի էթիկայի կանոններով:

4.6 Ստորաբաժանումների միջև կոնֆլիկտային իրավիճակի ստեղծման ժամանակ կոնֆլիկտի գերակա ուղղությունը համալսարանի շահերի պահպանումն է:

4.7 Չի թույլատրվում աշխատակիցների կողմից նրանց կոլեգաների թերությունների և անձնական կյանքի քննարկումը:

4.8 Բոլոր աշխատակիցները պետք է աջակցեն համալսարանի լավ համբավի և հեղինակության ստեղծմանը և ամրապնդմանը և զերծ մնան այնպիսի վարքագծից, որը կարող է վնասել այդ հեղինակությանը: Դա ենթադրում է, որ աշխատակիցը իր վարքագծում և մասնագիտական գործունեության մեջ պետք է ձգտի հետևողականորեն կատարել իր պարտականությունները, վարքի և գործնական էթիկայի հաստատված նորմերը և համընդունված կանոնները:

4.9 Աշխատակցի և ուսումնառողի միջև հարաբերությունները բոլոր պարագաներում պետք է լինի պատշաճ, համապատասխանի մասնագիտական բարձր չափանիշներին և բարոյաէթիկական սկզբունքներին: Ոչինչ չպետք է վարկաբեկի աշխատակիցների և ուսումնառողների գործնական հեղինակությունը:

4.10 Աշխատակիցը անընդհատ պետք է վերահսկի իր վարքը, զգացմունքները, թույլ չտալով անձնական համակրանքի , տրամադրության ազդեցությանը ազդել գործնական որոշումների վրա, կարողանալ կանխատեսել սեփական գործողությունների և որոշումների հետևանքները, հավասարապես կոռեկտ վերաբերվել կոլեգաների և ուսումնառողների հետ` անկախ ծառայողական կամ սոցիալական դիրքից:

4.11 Աշխատակիցները պարտավոր են հավատարիմ մնալ անձնական և մասնագիտական վարքի անբասիր չափանիշներին, կատարելով իրենց աշխատանքը արդյունավետ և բարեխղճորեն: Նրանք պետք է լինեն անկախ իրենց եզրակացությունների և որոշումների մեջ:

5․ Փոխգործունեությունը ադմինիստրացիայի և աշխատակիցների միջև

5.1 «Ուրարտու»   համալսարանը  կառուցում է հարաբերությունները իր աշխատակիցների հետ երկարաժամկետ համագործակցության սկզբունքների, հարգանքի և փոխադարձ պարտավորությունների ճշգրիտ կատարման վրա: Ե′վ աշխատակիցը և գործատուն պարտավոր են իրնեց գործունեության մեջ հաշվի առնել բոլոր պայմանները, որոնք նախատեսված են աշխատանքային պայմանագրով:

5.2  Ղեկավար անձնակազը պետք է լինի պրոֆեսիոնալիզմի օրինակ, ունենա անբասիր հեղինակություն, ծառայի որպես արդարության օրինակ, նպաստի կոլեկտիվում արդյունավետ աշխատանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Ղեկավարը իրավունք չունի տեղափոխել իր պարտականությունները գործընկերների կամ ենթակաների վրա:

5.3 Աշխատանքային հարցերի շուրջ շփվելիս ղեկավարության և աշխատակիցների կողմից անթույլատրելի է ցանկացած կողմից ճնշման գործադրման փորձը, ինչպես նաև այնպիսի որոշումների կայացումը, որը չի համապատասխանում արդարության սկզբունքներին և համալսարանի շահերին: Նույն պաշտոնական մակարդակի վրա գտնվող աշխատակիցների միջև խնդիրների լուծումը թույլ է տրվում աշխատանքային կարգով, եթե դա նպաստում է աշխատանքի առավել արդյունավետ կատարմանը: Ողջունելի է ընթացիկ աշխատանքային հարցերի լուծումը նույն մակարդակի աշխատակիցների կողմից` առանց ներգրավելու ղեկավար կազմին(նրանց կոմպետենցիաների շրջանակներում):

5.4 Ադմինիստրատիվ անձնակազմի կողմից հաշվի է առնվում աշխատակիցների անձնական շահերը և նրանց արժեքային առաջնայնությունները, ուշադրություն է դարձվում աշխատակցի պոտենցիալի զարգացմանը:

5.5 Համալսարանի բոլոր աշխատակիցները ունեն հավասար իրավունքներ և հնարավորություններ կարիերայի զարգացման հարցում: Կարիերայի զարգացման սխեման նույնն է բոլոր աշխատակիցների համար:

5.6 Համալսարանի աշխատակիցը առաջին հերթին անձ է, դրա համար հարաբերությունները ղեկավարության  հետ և կոլեկտիվում պետք է կառուցվեն հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա:

Երկրորդ  հերթին իր գործի մասնագետն է, դրա համար համալսարանի ղեկավարության և աշխատակցի կողմից պետք է իրականացվեն միջոցառումներ՝ ուղված մասնագիտական կոմպետենցիաների ինքնազարգացմանը և ձևավորմանը:

5.7 Աշխատակիցները կարող են համատեղել իրենց աշխատանքային գործունեությունը այլ կազմակերպությունում աշխատանքի հետ, եթե դա չի խանգարում իրենց մասնագիտական պարտականությունների որակյալ իրականացմանը, և չի խանգարում համալսարանի շահերին:

5.8 Աշխատակիցները շահագրգռված են գիտելիքների փոխանակման, գիտական հետազոտությունների իրականացման, կրթական և գիտական գործընթացներում նոր մոտցումների մշակման մեջ, կենտրոնանալով Համալսարանի զարգացման նպատակների և խնդիրների վրա:

5.9 Աշխատակիցները չեն իրականացնում գործողություններ, որոնք կխանգարեն համալսարանի շահերին, երբեք չեն օգտագործում ծառայողական ինֆորմացիա սեփական շահերից ելնելով, կամ համալսարանի գործնական համբավին վնաս հասցնելու նպատակով:

5.10 Աշխատակիցները կարող են բաց արտահայտել իրենց կարծիքը և  դիմել դիմումով ու առաջարկությունով բուհի ղեկավարությանը և կառուցվածքային ստորաբաժանում` ուսումնամեթոդական, գիտական և կազմակերպական հարցերով:

5.11 Ադմինիստրացիան ողջունում է պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ներկայացվող առաջարկությունները` ուսումնա-մեթոդական և գիտական գործընթացների կատարելագործման, ուսուցման նոր արդյունավետ ձևերի և մեթոդների վերաբերյալ:

5.12 Պրոֆեսորադասախոսական կազմը անընդհատ պետք է զարգացնի սեփական կոմպետենցիաները, բարձրացնի որակավորման և գործնական հմտության մակարդակը, ձգտի պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի:

6․ Փոխգործունեությունը պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնառողների միջև

6.1 Շփվելիս դասախոսները և ուսանողները պարտավոր են թույլ չտալ անհարգալից վերաբերմունք միմյանց նկատմամբ, չօգտագործել անպարկեշտ բառեր և վերաբերմունք:

6.2 Դասախոսները և ուսումնառողները պարտավոր են պահպանել հարմոնիկ հարաբերություննր` հիմնված համագործակցության և փոխադարձ աջակցության վրա:

6.3 Պարապմունքից ուշանալու դեպքում ուսանողը պետք է ներողություն խնդրի, և նստի մոտակա ազատ տեղում` լսարանում: Դասախոսը իրավունք ունի հեռացնի ուսանողին պարապմունքից կարգապահության խախտման համար: Ուսանողը պարտավոր է ենթարկվել, չմտնելով վիճաբանության մեջ: Դասը ավարտելուց հետո անհրաժեշտ է քաղաքավարի բացատրել ուշացման պատճառը և ներողություն խնդրել դսասխոսից:

6.4 Ուսանողի կողմից կոնֆլիկտային վարքի դրսևորման դեպքում դասախոսը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի` ուսանողի մոտ զգացմունքային լարվածությունը հանելու համար, այնուհետև հանգիստ բացատրի նրան ծագած խնդրի լուծման կարգը:

6.5 Դասախոսը պետք է շահագրգռված լինի դասընթացից ուսանողի գիտելիքների ստացման հարցում: Ուսանողները իրավունք ունեն ծանոթանալ դասընթացի ուսումնամեթոդական բովանդակությանը, գնահատման չափանիշներին:

6.6 Դասախոսը չպետք է`

  • Ցածրացնի ուսանողների անձնական արժանապատվությունը(բարձրացնի ձայնը ուսանողի հետ խոսելիս, կիրառի գռեհիկ բառեր)
  • Հրաժարվի բարդ նյութի բացատրությունից: Ժամանակի իրական բացակայության դեպքում անհրաժեշտ է հայտարարել խորհրդատվության ժամերը`լրացուցիչ հարցերին պատասխանելու համար:
  • Քննության կամ ստուգարքի հանձնման համար դնի առարկայի ծրագրից դուրս բարձր պահանջներ:
  • Փոփոխի գնահատման չափանիշները կամ քննության վերահանձնման պայմանները, ելնելով սեփական տրամադրվածությունից:
  • Քննարկի ուսանողների մոտ կոլեգաների անձնական թերությունները:
  • Պահանջի լրացուցիչ վճար կրթական ծառայությունների մատուցման համար:
  • Ուսումնական պարապմունքներին անցկացնի քաղաքական կամ կրոնական քարոզչություն:
  • Օգտագործի ծառայողական դիրքը անձնական նպատակների համար:
  • Օգտագործի ոգելից խմիչքներ պարտականությունները իրականացնելու ժամանակ:
  • Ծխի համալսարանի մասնաշենքերում:

6.7 Ուսումնառողը չպետք է`

  • Մասնակցի ցանկացած գործողությունների մեջ, որոնք կապված են խաբեության, անազնվության հետ,
  • Ստանալ կամ տալ օգնություն քննական գործընթացի ժամանակ, գրավոր աշխատանքների կատարման կամ պաշտպանության ընթացքում,
  • Անհարգալից վերաբերմունք ցուցաբերի համալսարանի աշխատակիցների և ուսանողների նկատմամբ, այսինքն օգտագործի գռեհիկ և վիրավորական բառեր, քննարկի նրանց անձնական կյանքը,
  • Բաց թողնի պարապմունքները կամ ուշանա պարապմունքներից առանց հարգելի պատճառի,
  • Օգտվի հեռախոսից և զբաղվի կողմնակի գործերով պարապմունքների ընթացքում,
  • Լքի լսարանը առանց դասախոսի թույլտվության,
  • Համոզի դասախոսին վերցնել գումար կրթական ծառայության իրականացման համար,
  • Օգտագործի ոգելից խմիչքներ համալսարանում,
  • Ծխի համալսարանի մասնաշենքերում:

7․Աշխատակիցների և ուսումնառողների վարքի դրսևորման կանոններ

7.1 Համալսարանի բոլոր աշխատակիցները և ուսումնառողները պետք է կատարեն ԳՀՍ «Ուրարտու»  համալսարանի կանոնադրության կետերը, ներքին կարգապահության կանոնները, լոկալ նորմատիվային ակտերը և աշխատանքային կանոնները:

7.2 Աշխատակիցները և ուսումնառողները պարտավոր են ժամանակին գալ աշխատանքի և դասի:

7.3 Արգելվում է դասերին մասնակցել սպորտային համազգեստով(բացառությամբ ֆիզկուլտուրա առարկայի):

7.4Անթույլատրելի է աղբը գցել գետնին կամ թողնել լսարանի սեղաններին:

7.5 Ուսումնական պարապմունքներին և ցանկացած պաշտոնական միջոցառումներին չեն թույլատրվում հեռախոսային զրույցներ:

7.6 Համալսարանում պարապմունքների ժամանակ անհրաժեշտ է պահպանել լռություն և կարգապահություն:

7.7 Դասախոսները և ուսումնառողները պարտավոր են հետևել համալսարանի նյութատեխնիկական բազայի անվտանգությանը:

8․ Արտաքին կառույցների և ԶԼՄ-երի հետ փոխգործունեության կանոններ

8.1 Արտաքին կառույցների հետ փոխգործունեության ժամանակ համալսարանը մտնում է բաց և ազնիվ փոխհարաբերությունների մեջ` պահպանելով գործնական էթիկայի չափանիշները:

Արտաքին կառույցների հետ հարաբերություններում «Ուրարտու»  համալսարանը  ղեկավարվում է հետևյալ սկզբունքներով`

-պատասխանատվություն և հետևողականություն «Ուրարտու»  համալսարանի  պարտականությունները իրականացնելիս,

-էթիկական սկզբունքների պահպանում,

-ներկայացվող ինֆորմացիայի բաց և թափանցիկ լինելը,

-համաձայնության որոնում` տարաձայնությունների և վեճերի առաջացման

դեպքում:

Համալսարանի անունից հանդես եկող աշխատակիցները և ուսումնառողները պահպանում են գործնական վարքի նորմերը և կանոնները:

8.2 Համալսարանը հանդես է գալիս բաց և ազնիվ զանգվածային լրատվական միջոցների հետ փոխհարաբերություններում:

ԶԼՄ-երի հետ փոխգործունեության ժամանակ համալսարանի աշխատակիցները և ուսումնառողները`

-գործում են ելնելով բուհի շահերից,

-պետք է զերծ մնան բուհի տարանջատումից` երրորդ դեմքի անձանց հետ շփվելիս,

-չպետք է թույլ տան ոչ նշանակությամբ ինֆորմացիայի օգտագործումը,

-չպետք է թույլ տան ոչ հավաստի ինֆորմացիայի տարածումը, բուհի գործունեության փատերի աղավաղումը:

9․ Համալսարանի աշխատակիցների հակակոռուպցիոն վարքի բարոյաէթիկական ստանդարտ

9.1 Կոռուպցիոն վտանգավոր վարքագիծ է համարվում այնպիսի գործողությունը, որը շահերի հակամարտության իրավիճակում ստեղծում է նախադրյալներ և պայմաններ աշխատակիցների կողմից շահադիտական նպատակների իրականացման և/կամ առավելությունների ստացման համար:

9.2 Կոռուպցիան վտանգավոր ցանկացած իրավիճակ է, որը հնարավորություն է ստեղծում իրավական նորմերի և լոկալ նորմատիվա-իրավական ակտերի խախտման համար:

9.3 Անկախ գրաված պաշտոնի, ցանկացած աշխատակից պետք է ձեռնարկի հակակոռուպցիոն պաշտպանության միջոցառումներ, որոնք ուղղված են կոռուպցիոն վտանգավոր իրավիճակների կանխարգելմանը:

9.4 Համալսարանի աշխատակիցները իրենց պարտականությունները կատարելիս չպետք է թույլ տան անձնական շահագրգռվածություն, որը բերում է կամ կարող է բերել շահերի հակամարտություն:

9.5Համալսարանի աշխատակցին արգելվում է ստանալ կամ վերցնել կաշառք իր պարտականությունները իրականացնելիս:

10․ Պատասխանատվություն

10.1 Կոդեքսի կանոնների պահպանման վերահսկողությունը իրականացնում է էթիկայի հանձնաժողովը:

10.2 Էթիկայի կանոնների խախտումը քննարկվում է էթիկայի հանձնաժողովի կողմից, տրվում են համապատասխանում լուծումներ և կայացնում որոշումներ: