ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ
Հոգեբանության Ֆակուլտետ
Սոցիալական Աշխատանք
«Ուրարտու» համալսարանն ունի 2 ֆակուլտետ, որոնք գործում են Կորյուն 19 հասցում գտնվող մասնաշենքում: Ֆակուլտետի ուսումնադաստիարակչական, ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությունը ղեկավարում է ֆակուլտետի դեկանը:
Ֆակուլտետի դեկանը.
- ներկայացնում է ֆակուլտետը համալսարանի այլ ստորաբաժանումների, հանրապետական և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում,
- ապահովում է համալսարանի գիտական խորհրդի, ֆակուլտետային խորհրդի, ռեկտորատի որոշումների, ռեկտորի հրամանների և պրոռեկտորների կարգադրությունների, հրահանգների կատարումը,
- ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, խրախուսելու, կրթաթոշակ նշանակելու, կարգապահական տույժի ենթարկելու, հեռացնելու, վերականգնելու, ակադեմիական արձակուրդ ձևակերպելու, ինչպես նաև ֆակուլտետից ֆակուլտետ ուսանողների ակադեմիական շարժունության վերաբերյալ,
- կազմակերպում և վերահսկում է ուսումնական գործընթացը ֆակուլտետում,
- մասնակցում է դասալսումներին,
- հաստատմանն է ներկայացնում ուսումնական պարապմունքների դասացուցակները և վերահսկում դրանց կատարումը,
- կազմակերպում և վերահսկում է միջանկյալ և ամփոփիչ քննությունների անցկացումը
- իրականացնում է ֆակուլտետի ուսումնադաստիարակչան, ուսումնամեթոդական ու գիտահետազոտական գործունեության հետ կապված գործընթացներ:
Ֆակուլտետի կառուցվածքային հիմնական միավորը ամբիոնն է: Այն ուսումնագիտական գործընթացի կազմակերպման հիմնական ստորաբաժանումն է, և միավորում է տվյալ մասնագիության առարկաների դասախոսներին:
Ամբիոնը՝
- մասնակցում է մասնագիտությունների կրթական ծրագրերի և ուսումնական պլանների մշակմանն ու ներդրմանը,
- իրականացնում է ուսումնական պլաններով նախատեսված դասախոսությունների, գործնական, սեմինար և այլ պարապմունքների անցկացումը,ընթացիկ քննությունների, ստուգարքների անցկացումը, մասնակցում է ավարտական քննություններին,
- մշակում, հստատում է կուրսային ու դիպլոմային աշխատանքների թեմաները և ղեկավարում ուսանողների կողմից դրանց կատարումը,
- ղեկավարում է ուսանողների ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների անցակումը,
- մշակումն ու հաստատում է ամբիոնում դասավանդվող բոլոր առարկաների ուսումնական ծրագրերը և իրականացնում դրանց դասավանդումը,
- մշակում է ուսումնական բոլոր պարապմունքների անցկացման ուսումնամեթոդական նյութերը,
- իրականացնում է գիտահետազոտական աշխատանք և իրականության մեջ դրանց արդյունքների հնարավոր ներդրումը,
- պատրաստում, խմբագրում ու հրատարակության է հանձնում ուսումնամեթոդական (դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ուղեցույցներ, այլ նյութեր) և գիտական աշխատանքները,
- մշակում ու իրականացնում է արդի տեխնիկական միջոցների օգտագործումը դասապրոցեսում,
- կազմակերպում է դասալսումներ ու քննարկում դրանց արդյունքները,
- մշակում ու իրականացնում է ուսանողների գիտահետազոտական աշխատանքների ղեկավարումը,
- կազմակերպում է ուսանողների շրջանում դաստիարակչական աշխատանքներ,
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան բուհերի համապատասխան ամբիոնների հետ ուսումնական, ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխանատքների համագործակացություն:
Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, որը 5 տարի ժամկետով ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից փակ (գաղտնի) քվեարկությամբ: