Գրադարան

[av_one_full first min_height=” vertical_alignment=” space=” row_boxshadow=” row_boxshadow_color=” row_boxshadow_width=’10’ custom_margin=” margin=’0px’ mobile_breaking=” border=” border_color=” radius=’0px’ padding=’0px’ column_boxshadow=” column_boxshadow_color=” column_boxshadow_width=’10’ background=’bg_color’ background_color=” background_gradient_color1=” background_gradient_color2=” background_gradient_direction=’vertical’ src=” background_position=’top left’ background_repeat=’no-repeat’ highlight=” highlight_size=” animation=” link=” linktarget=” link_hover=” title_attr=” alt_attr=” mobile_display=” id=” custom_class=” aria_label=” av_uid=’av-1xyib5′]

[av_slideshow size=’featured’ control_layout=’av-control-default’ conditional_play=” animation=’slide’ autoplay=’false’ interval=’5′ alb_description=” id=” custom_class=” av_uid=’av-lpckvx4t’]
[av_slide id=’6228′][/av_slide]

[/av_slideshow]

[av_textblock size=” av-medium-font-size=” av-small-font-size=” av-mini-font-size=” font_color=” color=” id=” custom_class=” av_uid=’av-krz4efnc’ admin_preview_bg=”]

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

«Ուրարտու»  համալսարանի գրադարանը ստեղծվել է նրա հիմնադրման օրվանից՝ 1991 թ.-ին: Գրադարանից օգտվելու իրավունք ունի համալսարանի ողջ անձնակազմը: Կողմնակի անձինք կարող են օգտվել միայն հատուկ թույլտվությամբ:

Գրադարանում այսօր հաշվարկվում է շուրջ 10.000 միավոր գրականություն և  այն շարունակ համալրվում է:

Գրադարանի բաժինները

  • Ընթերցասրահ
  • Մշակման,համալրման բաժին և գրապահոց
  • Էլեկտրոնային սպասարկման և տեղեկատվության բաժին:

«Ուրարտու»  համալսարանի գրադարաում աշխատանքներ են տարվում Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (eLCA) www.elca.am և թվային գրադարանների ցանցին միանալու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա օգտվելու EBSCOhost, eLIBRARY, SpringerLink, Polpred.com և Обзор СМИ էլեկտրոնակյին շտեմարաններից:

Գրադարանի աշխատանքային ժամերն են 09:30-17:00, ընդմիջումը՝ 13:00-14:00-ը: Ընթերցասրահի աշխատանքային ժամերն են 09:30-17:00-ը:

Գրադարանից օգտվելն անվճար է:

Գրադարանի ընթերցող դառնալու համար սպասարկման բաժին պետք է ներկայացնել՝

  • անձնագիր/ սովորողների դեպքում՝ուսանողական տոմս,
  • 3×4 չափի լուսանկար:

Համալսարանի գրադարանում գրանցված ընթերցողները կարող են վերցնել մինչև 4 գիրք: Գրականությունը տրվում է մինչև 15 օրով: CD և DVD-ները տրվում են միայն ընթերցասրահում օգտվելու համար:

Հազվագյուտ, մեկ օրինակ գրականությունից, հանրագիտարաններից, չհրատարակված նյութերից, թեկնածուական և մագիստրոսական ատենախոսություններից կարելի է օգտվել միայն ընթերցասրահում: Ընթերցասրահի ծառայություններից  օգտվելիս կարելի է վերցնել մինչև 3 գիրք և 5 պարբերական մամուլ նյութեր:

Սպասարկման բաժնում պատվիրված գրականությունը տրամադրվում է մեկ ժամվա ընթացքում:

Ընթերցողը պարտավոր է խնամքով վերաբերվել գրքերի և գույքի հետ: Արգելվում է գրքի մեջ նշում կատարել, էջ պոկել կամ ծալել: Գիրք ստանալիս թերություններ հայտնաբերելու դեպքում ընթերցողը պետք է այդ մասին հայտնի գրադարանավարին: Գիրքը կորցնելու կամ վնասելու դեպքում ընթերցողը պարտավոր է կամ փոխարինել այն նույնով կամ վճարել մինչև 500 դրամ արժողությամբ գրքի տասնապատիկը, 500 դրամից բարձր արժողությամբ գրքի հնգապատիկը:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում ուսանողը պարտավոր է հանձնել իր մոտ եղած գրականությունը:
[/av_textblock]

[/av_one_full]

Scroll to Top