«ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
«Ուրարտու» համալսարանի որակի ապահովման (այսուհետ` ՈԱ) քաղաքականությունը նրա առաքելության, ռազմավարական նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների և գործընթացների ընդհանուր ռազմավարություն ու ընթացակարգ է, որը համապատասխանեցված է Բարձրագույն կրթության զարգացման ՀՀ քաղաքականության նպատակներին ու սկզբունքներին, եվրոպական չափորոշիչներին ու ուղենիշներին, ինչպես նաև աշխատաշուկայի հարափոփոխ կարիքներին: ՈԱ քաղաքականության կենսագործման համար նախադրյալ են հանդիսանում «Ուրարտու» համալսարանի իրական կարողությունները և դրանց հաշվառմամբ ընտրված կոնկրետ գործողությունների իրականացման գործիքակազմը:
ՈԱ քաղաքականության նպատակն է.
- Ապահովել «Ուրարտու» համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթության որակի բարելավումը` մասնագիտական կրթությունը համապատասխանեցնելով աշխատաշուկայի կարիքներին,
- Ներդնել համակարգված, թափանցիկ և իրատեսական ընթացակարգեր՝ համալսարանում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, գիտական հետազոտությունների բարձր մակարդակի ապահովման համար:
ՈԱ քաղաքականության խնդիրներն են.
- բարելավել համալսարանի կառավարման համակարգը և կատարելագործել նրա կառույցները,
- համապատասխանեցնել գործող մասնագիտությունների կրթական ծրագրերը որակավորումների ազգային շրջանակի բնութագրիչներին, նմանատիպ առաջավոր բուհերի կրթական ծրագրերին, աշխատաշուկայի պահանջներին,
- ապահովել սովորողների, պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ կազմի պատշաճ ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացներում,
- նպաստել բուհում գիտահետազոտական գործունեության զարգացմանը և ուսումնական գործընթացի հետ դրա փոխկապակցվածությանը,
- նպաստել համալսարանի մարդկային, ֆինանսական, կրթական և այլ ռեսուրսների առավել արդյունավետ և նպատակային զարգացմանը, պլանավորմանը և բաշխմանը,
- նպաստել համալսարանի միջազգայնացմանը, ՀՀ և արտերկրի համալսարանների հետ փոխադարձ կապերի հաստատմանն ու զարգացմանը, ակադեմիական փոխանակումների ու շարժունության խրախուսմանը և բարձրագույն կրթության եվրոպական միասնական տարածքին ինտեգրմանը,
- ամրապնդել և ներդաշնակեցնել ՈԱ համալսարանական և ֆակուլտետային կառույցների գործունեությունը որակի կառավարման հարցերում,
- որակի կառավարման շրջափուլային մոդելի ներդրմամբ անընդհատ բարելավել ՈԱ համակարգը, կատարելագործել և արդիականացնել ՈԱ գործառույթները, ընթացակարգերը, չափանիշները և դրանց հետ առնչվող պաշտոնական փաստաթղթերը,
- ապահովել որակի ներքին և արտաքին գնահատման գործընթացների փոխհամաձայնեցումը` նպաստելով համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը,
- նպաստել բուհում որակի մշակույթի ձևավորմանը և հետագա զարգացմանը,
- նպաստել բուհի հասարակական պատասխանատվության բարձրացմանը` ապահովելով հաշվետվությունների թափանցիկություն և հասանելիություն:
ՈԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
ՈԱ քաղաքականության նպատակների իրականացումն ու խնդիրների լուծումը ենթադրում են ՈԱ հետևյալ հիմնական ընթացակարգերը:
1․ Կառավարման և վարչարարության ՈԱ.
- համալսարանի կառավարման համակարգի կատարելագործում՝ հետևողականորեն կիրառելով հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմները,
- կառավարման մարմինների գործառույթների հստակեցում, պաշտոնների անձնագրերի վերամշակում՝ ի նպաստ արդյունավետ կառավարման և որակի շարունակական բարելավման,
- կառավարման մարմինների գործունեությանը ուսումնառողների ակտիվ մասնակցության ապահովում:
2. Կրթական ծրագրերի ՈԱ.
- կրթական ծրագրերի համապատասխանեցում որակավորումների ազգային և եվրոպական շրջանակներին,
- կրթական ծրագրերի պլանավորման, փորձաքննության, պաշտոնական հաստատման, պարբերական մշտադիտարկման, գնահատման և վերանայման գործընթացներում բոլոր շահակիցների (ուսանողների, գործատուների, դասախոսների) ներգրավվածության ապահովում,
- կրթական ծրագրերի սահմանված նպատակների և դասավանդման, ուսումնառության ու գնահատման ընտրված մեթոդների համապատասխանեցում ակնկալվող կրթական վերջնարդյունքներին,
- ծրագրերի և դասընթացների բովանդակությունը, ուսուցման մեթոդաբանությունը և ծրագրերի իրականացման որակը գնահատելու նպատակով ուսանողների բավարարվածության վերաբերյալ պարբերական հարցումների անցկացում:
3. Պրոֆեսորադասախոսական կազմի ՈԱ.
- պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետության պարբերական գնահատում բազմաչափ մոտեցմամբ՝ ներառելով ուսանողների, ամբիոններիի և գործընկեր դասախոսների կողմից դասախոսի գնահատումը, դասախոսի ինքնագնահատումը,
- պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման աստիճանական բարձրացման և մասնագիտական վերապատրաստման գործուն համակարգի մշակում և իրականացում,
- պրոֆեսորադասախոսական կազմի մրցութային ընտրության, պաշտոնների տեղակալման, տարակարգային առաջքաշման և խրախուսման համակարգերի կիրարկում:
4․ Դասավանդման և ուսումնառության ՈԱ.
- դասավանդման և ուսումնառության նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրում, առաջավոր փորձի փոխանակում,
- դասընթացի և առանձին ուսումնական մոդուլի յուրացման արդյունքների օբյեկտիվ և թափանցիկ գնահատում (ընթացիկ և ամփոփիչ քննություններ),
- ծրագրի կրթական վերջնարդյունքների օբյեկտիվ և թափանցիկ գնահատում (ավարտական ամփոփիչ ատեստավորում),
- գնահատման ձևերի ու մեթոդների արդյունավետության վերաբերյալ ուսանողական պարբերաբար հարցումների կազմակերպում,
- ուսանողների գնահատման գործընթացի վերաբերյալ դասախոսների շրջանում պարբերական հարցումների անցկացում՝ կիրառվող չափանիշների, ձևերի ու մեթոդների արդյունավետության գնահատման նպատակով:
5․ Ուսումնական ռեսուրսների և ուսումնաօժանդակ ծառայությունների ՈԱ.
- ուսումնական ռեսուրսների և ուսումնաօժանդակ ծառայությունների որակի գնահատում ուսանողների բավարարվածության վերաբերյալ հարցախույզերի միջոցով, որոնք գնահատում են համալսարանի շենքային պայմանները, գրադարանի և համակարգչային սրահների աշխատանքը, համացանցի մատչելիությունը, լսարանների և ուսումնական լաբորատորիաների կահավորանքը, տեխնիկական հագեցվածությունը, կարիերայի կենտրոնի աշխատանքը և խորհրդատվական այլ ծառայությունների արդյունավետությունը, ուսումնաօժանդակ անձնակազմի գործունեության որակը:
- ուսումնական ռեսուրսների և օժանդակ ծառայությունների որակի գնահատում դասախոսների բավարարվածության վերաբերյալ հարցախույզերի միջոցով, որոնք գնահատում են ինստիտուտի ենթակառուցվածքներն ու դրանց կառավարումը, գրադարանի և համակարգչային սրահների աշխատանքը, համակարգիչների ու համացանցի մատչելիությունը, լսարանների և ուսումնական լաբորատորիաների կահավորանքը և այլն:
6․ Գիտահետազոտական գործունեության ՈԱ.
- գիտահետազոտական աշխատանքներում պրոֆեսորադասախոական կազմի լայն ներգրավում,
- գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածության խրախուսում,
- դասախոսական կազմի մրցութային ընտրության, պաշտոնների տեղակալման, տարակարգային առաջքաշման, նյութական ու բարոյական խրախուսման գործում գիտական հրատարակությունների թվի և վարկանիշների հաշվառում:
7․ Միջազգայնացման ՈԱ.
- համալսարանի միջազգային կապերի բաժնի գործունեության արդյունավետության և որակի բարելավում, բուհի միջազգայնացման ռազմավարության մշակում և իրագործում,
- առկա գործընկերային կապերի ամրապնդում և խորացում, նոր կապերի և համագործակցության հաստատում,
- պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների մասնակցություն դրամաշնորհային և փոխանակման ծրագրերին:
8․ Հասարակական պատասխանատվության և հանրային կապերի ՈԱ.
- հասարակությանը մատուցվող ծառայությունների ընդլայնում, դրանց արդյունավետության և որակի բարելավում,
- համալսարանի վերաբերյալ հրատարակվող նյութերի քանակի, ծավալի և բովանդակության մշտադիտարկում,
- համալսարանի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությունների պարբերաբար անցկացում,
- շարունակական կրթության և վերապատրաստման դասընթացներում բուհի ընդգրկվածության ընդլայնում, կատարվող աշխատանքի մշտադիտարկում: