Գիտահետազոտական կենտրոն
Հետազոտության և զարգացման գործընթացների պլանավորումը, խթանումը, իրականացումը, կազմակերպումը և կատարելագործումը, ինչպես նաև այդ գործընթացների արդյունքների տարածումը և վավերացումը տեղի են ունենում համաձայն ազգային և միջազգային չափանիշների, չափորոշիչների, կարգերի, կանոնակարգերի, ընթացակարգերի՝ ամբիոնների ռազմավարությանը համահունչ, համապատասխան գիտական գործունեության
նկատմամբ ՀՀ ԲՈՀ – ի պահանջների և «Ուրարտու» համալսարանի կնքած պայմանագրերի։
Հետազոտողներն իրենց մտավոր աշխատանքի իրականացման ընթացքում պետք է առաջնորդվեն գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի, սույն կարգի։
Սույն կարգը մշակվում և լրամշակվում է ԲՈՒՀ –ի լաբորատոր հետազոտական գործընթացների իրականացման լավագույն փորձի, ինչպես նաև ակադեմիական հետազոտական փոխճանաչման ազգային և միջազգային չափանիշների և չափանիշների տեղայնացման արդյունքում։
Հետազոտության և զարգացման գործընթացներում իրականցվող վերլուծական աշխատանքի արդյունքները՝ հոդվածներ, էսսեներ, մենագրություններ, մեթոդական ուղեցույցներ, ցուցումներ, ձեռնարկներ, զեկույցներ, տեքստեր, տվյալների էլեկտրոնային շտեմարաններ և այլն, պետք է բավարարեն հղման և հեղինակային իրավունքի պահպանման ազգային և միջազգայնորեն ընդունելի պահանջների։
Հետազոտական լաբորատոր աշխատանքները մեկնարկում են համալսարանի կրթական համայնքի ներկայացուցիչների կողմից ներկայացվող նախագծերի միջոցով, որոնք պետք է համապատասխանեն վերջիններիս ներկայացման պահանջներին՝ ներկայացվում են ծրագրային համապատասխան ձևաչափերի և
դրամաշնորհային ծրագրերի իրականացման կարգերին։
Լաբորատոր աշխատանքների արդյունքների վավերացումը ենթադրում է հետազոտական արդյունք – Ուրարտու կրթության որակի ապահովում փոխկապվածությունը։ Յուրաքանչյուր հետազոտական աշխատանքի իրականացումը պետք է չհակասի բուհի որակի ապահովման կարգերին, կանոնակարգերին, ընթացակարգերին, մեխանիզմներին և այլն։