Ուսանողական խորհուրդ
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսանողական խորհուրդը (ՈւԽ) հիմնադրվել է 1991 թվականին: Ուսանողական խորհուրդը ուսանողներից կազմված կամավորական կազմակերպություն է, որը հանդիսանում է ինքնակառավարվող, ընտրովի ներկայացուցչական մարմին:
ՈւԽ-ի նպատակներն են՝
-
Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, ուսանողներին վերաբերող հարցերը ներկայացնել համապատասխան կառավարչական մարմիններին:
-
Մասնակցել կրթական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
-
Ուսանողներին տեղեկացնել իրենց իրավունքների և պարտականությունների մասին:
-
Միավորել ուսանողներին տարբեր ուսանողական միություններում, հանձնաժողովներում, ակումբներում, խմբերում, միություններում և համակարգել դրանց աշխատանքը՝ նպաստելով բարենպաստ միջավայրի ստեղծմանը ուսանողների համար և խթանելով նրանց գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական և ֆիզիկական զարգացումը:
-
Աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել նրանց հանգստի և ժամանցի գործունեությունը:
Ուսանողական խորհուրդը ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը (համալսարանի կառավարչական մարմիններում ուսանողները կազմում են 25%-ը):
Ուսանողական խորհրդի կառավարչական մարմիններ
-
Ընդհանուր ժողով
-
Նախագահություն
-
Նախագահ
Ուսանողական խորհրդի բարձրագույն կառավարչական մարմինը հանդիսանում է Ընդհանուր ժողովը, որն ընտրվում է ուսանողների մասնակի շրջափոխության սկզբունքով:
ՈւԽ նախագահությունը բաղկացած է ՈւԽ նախագահից, ֆակուլտետային ՈւԽ նախագահներից, ՈւԽ մշտական հանձնաժողովների նախագահներից և քարտուղարից:
ՈւԽ նախագահը ընտրվում է ընտրական հանձնաժողովի կազմակերպած ընտրությունների միջոցով՝ ուսանողների անմիջական, գաղտնի քվեարկությամբ՝ երկու տարի ժամկետով: Սահմանված ժամկետը լրանալու կամ ուսումն ավարտելու դեպքում ՈՒԽ նախագահը վայր է դնում իր լիազորությունները:
Խորհրդի հիմնական գործառույթներից մեկը համալսարանում անցկացվող միջոցառումների կազմակերպումն ու մասնակցությունն է, ուսանողների ներգրավումը համալսարանական կյանքում: Բացի այդ, հնարավոր է համագործակցություն այլ համալսարանների հետ Ուսանողական խորհրդի միջոցով և ուսանողներին հնարավորություն ընձեռել հետաքրքիր և ակտիվ ուսանողական կյանք ունենալ:

Նատալի Մելքումյան
ՈՒԽ նախագահ 2023-2027
Պարտականությունները`
- հաստատում է ՈւԽ տարեկան աշխատանքային պլանը,
- վերահսկում է ՈւԽ վարչության անդամների պատասխանատվության ենթակա աշխատանքները
- մասնակցում է ՈւԽ ամենամսյա նիստերին,
- մասնակցում է ռեկտորատի, գիտական խորհրդի նիստերին,
- կնքում է պայմանագրեր և համաձայնագրեր,
- ներկայացնում է համալսարանն արտահամալսարանական միջոցառումների
- ժամանակ,
- յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվությամբ ներկայանում է ռեկտորատին:
- կազմակերպում և անցկացնում է տարբեր բնույթի միջոցառումներ,
- հետևում է ֆինանսական ծախսերին։

Լիանա Սարգսյան
ՈՒԽ նախագահի տեղակալ
Պարտականությունները`
- հետևում է ՈւԽ-ի ներքին փաստաթղթերի ճիշտ ձևակերպմանը,
- համակարգում է ՈւԽ վարչության անդամների պատասխանատվության ենթակա աշխատանքները
- մասնակցում է ռեկտորատի, գիտական խորհրդի նիստերին,
- կազմակերպում և անցկացնում է ՈւԽ ընտրությունները,
- մասնակցում է ՈւԽ ամենամսյա նիստերին,
- յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվությամբ ներկայանում է ՈւԽ նախագահությանը:

Աննա Իվանյան
ՈՒԽ քարտուղար
Պարտականությունները`
- հավաքագրում է ՈւԽ անդամների տվյալները և անհրաժեշտության դեպքում
- կապ հաստատում անդամների հետ,
- կազմակերպում և մասնակցում է ՈւԽ ամենամսյա նիստերին,
- կազմում է արձանագրություններ ՈւԽ նիստերի ժամանակ,
- վերահսկում է ՈւԽ արխիվը,
- անհրաժեշտության դեպքում ՈւԽ նախագահի հանձնարարությամբ
- ներկայացնում է համալսարանն արտահամալսարանական միջոցառումների
- ժամանակ,
- յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվությամբ ներկայանում է ՈւԽ վարչությանը։

Սեդա Սեսմանուկյան
ՈՒԽ վարչության անդամ , տեղեկատվության և գովազդի պատասխանատու
Պարտականությունները`
- համագործակցում է բոլոր պատասխանատուների հետ`
- համալսարանական ամսաթերթի տպագրման գործում,
- լուսաբանում է համալսարանական և արտահամալսարանական բոլոր միջոցառումները,
- վերահսկում է համալսարանի էլեկտրոնային կայքի ՈւԽ-ի էջը,
- մասնակցում է ՈւԽ ամենամսյա նիստերին,
- յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվությամբ ներկայանում է ՈւԽ վարչությանը:

Ռոզի Հակոբյան
ՈՒԽ վարչության անդամ, մշակույթի և սպորտի ուղղությամբ պատասխանատու
Պարտականությունները`
- մասնակցում է տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպմանը,
- հայտնաբերում և միջոցառումներին ներգրավում է մշակույթի և սպորտի ոլորտներում ակտիվ ուսանողներին,
- մասնակցում է ՈւԽ ամենամսյա նիստերին,
- յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվությամբ ներկայանում է ՈւԽ նախագահությանը,
- ուսումնասիրում և ՈւԽ վարչությանն է տրամադրում ուսանողների սոցիալական հարցերով կարիքները:

Ռիմա Ալոյան
ՈՒԽ վարչության անդամ, արտաքին կապերի պատասխանատու
Պարտականությունները`
- ՈւԽ նախագահի հետ միասին կնքում է պայմանագրեր և համաձայնագրեր,
- մասնակցում կամ անհրաժեշտության դեպքում ապահովում է ուսանողների ներկայությունն արտահամալսարանական միջոցառումներին,
- մասնակցում է ՈւԽ ամենամսյա նիստերին,
- յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվությամբ ներկայանում է ՈւԽ վարչությանը։

Մարի Սահակյան
ՈՒԽ վարչության անդամ, արտաքին կապերի պատասխանատու
Պարտականությունները`
- ՈւԽ նախագահի հետ միասին կնքում է պայմանագրեր և համաձայնագրեր,
- մասնակցում կամ անհրաժեշտության դեպքում ապահովում է ուսանողների ներկայությունն արտահամալսարանական միջոցառումներին,
- մասնակցում է ՈւԽ ամենամսյա նիստերին,
- յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվությամբ ներկայանում է ՈւԽ վարչությանը։

Մերի Սարգսյան
ՈՒԽ վարչության անդամ, գիտակրթական հարցերով պատասխանատու
Պարտականությունները`
- մասնակցում է ՈւԽ ամենամսյա նիստերին,
- յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվությամբ ներկայանում է ՈւԽ վարչությանը։
