ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ Հ/Կ ՆԻՍՏ

Նոյեմբերի 3-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ հ/կ հերթական նիստը:

Անդամակցության վկայականների հանդիսավոր հանձման արարողությանը հաջորդեցին Էթիկական հարցերով, մասնագիտական գործունեության և նախագծերի հարցերով փորձագիտական հանձնախմբերի ձևավորման հարցերը։

Քննարկումներում կարևորեցին պրակտիկ կարողությունների զարգացման և կիրառման անհրաժեշտությունը։

«Ուրարտու» համալսարանի ռեկտոր ` հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ս.Ա. Սեդրակյանը՝ որպես «Հայաստանի հոգեբանների միություն» ՀԿ համահիմնադիր՝ իր խոսքում անդրադարձավ նաև համալսարանի ու հոգեբանների միջև կապերի ամրապնդման հարցերին։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով