ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՈՒՇ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՀԵՏ

18.10.2023թ.-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» և «Սոցիալական աշխատանք» ֆակուլտետի ուսանողների հետ տեղի ունեցավ հանդիպում Սեռական բռության ճգնաժամային կենտրոն ՀԿ –ի ծրագրի համակարգող Անուշ Գաբրիելյանի հետ:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ՍԲ երևույթի առանձնահատկությունների հետևանքները, ՍԲ ենթարկված անձանց հետ աշխատելու կամ առնչվելու իրավաբանական, հոգեբանական, սոցիալական կողմերը, ինչպես նաև սեփական անձի պաշտպանությունը սեռական բռնությունից և ոտնձգությունից:

Անուշ Գաբրիելյանը ներկայացրեց մասնակիցներին Հայաստանում սեռական բռնության հիմնախնդիրն ու տեսակները, թե ովքեր են բռնության ենթարկվողները և ովքեր են ենթարկողները, իչպես կարող է բռնության վաղեմության ժամկետը օգնել հետագայում գործի պարզաբանմանը, դրանց դեմ արվող քայլերը, ինչպես նաև այդ թեմայի շրջանակներում մասնագիտական գործունեության առանձնահատկությունները:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով