Հոգեբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր՝ Ս.Ա.Սեդրակյանը ընտրվել է Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ակադեմիկոս:

Սեպտեմբերի 10-ին կայացել է Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի հանդիսավոր նիստը։ Նիստին մասնակցել են Ակադեմիայի հիմնադիր անդամները:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը շնորհավորել է Ակադեմիայի հիմնադիր անդամներին, նրանց հանձնելով դիպլոմներ, իսկական և թղթակից անդամների վկայականներ։ 

Պրոֆեսորը շնորհակալություն է հայտնել Ակադեմիայի անդամներին՝ աջակցության, քրտնաջան աշխատանքի համար և մաղթել՝ արդյունավետ աշխատանք։Ակադեմիկոսը հույս է հայտնել, որ կառույցը կհանդիսանա պրոֆեսիոնալների այն հարթակը, որն օգտակար գործ կանի գիտության ոլորտում՝ ներկա մարտահրավերներին դիմակայելու համար։                                                                                                                                                                    

Նիստին քննարկվել է կառույցի գործունեությանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։ Ակադեմիայի անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ծավալելու արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ մեր երկրում կրթության և գիտության զարգացման։    

Ուրախությամբ պետք է նշել, որ հանրապետության նշանավոր գիտնականների շարքում Ակադեմիան Սեդրակ Աղասու Սեդրակյանին ընտրել է Ակադեմիայի Իսկական Անդամ, Ակադեմիկոս:                                                                                                                                   Ուրարտու համալսարանի ողջ անձնակազմը  Շնորհավորում է պարոն Սեդրակյանին այդ բարձր կոչմանը արժանանալու համար, ցանականալով երկար տարիների ստեղծագործ և բեղմնավոր աշխատանք, առողջություն և նորանոր ձեռքբերումներ:                                       

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով