Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի դասախոս, հ․գ․թ․ Ս․ Վարդանյանի նախաձեռնությամբ հուզակամային ոլորտի դասընթացի շրջանակներում ուսանողները ներկա գտնվեցին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը։
Ներկայացումից հետո, լսարանային պայմաններում, Ս․ Վարդանյանը ուսանողների հետ քննարկեց հերոսների կերպարները, դրսևորած վարքագծային խնդիրները, հոգեբանական և բարոյական այլ հարցեր։