Այսօր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ներկայացուցիչները ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, միջազգային փորձագետ Ջ.Բաղդասարյանը, հ.գ.թ., դոցենտ Հ.Պետրոսյանը և ռեկտորի խորհրդական, որակի ապահովման պատասխանատու Ս. Համբարձումյանը այցելեցին Երևանի հենակետային բժշկական քոլեջ ։
Հանդիպումներ , մասնագիտական կողմնորոշման քննարկումներ տեղի ունեցան քոլեջի տնօրինության և ուսանողական կազմի հետ։
Համալսարանի «Հոգեբանություն» և «Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանք» ամբիոնների վարիչները քոլեջի ավարտական կուրսի ուսանողներին ներկայացրեցին համալսարանում գործող կրթական ծրագրերը, մանրամասնելով հոգեբանի և սոցիալական աշխատողի մասնագիտական կարևորությունը, նրա դերն ու պահանջվածությունը ինչպես ՀՀ-ում , այնպես էլ արտերկրում։
Քոլեջի գրադարանին նվիրեցին համալսարանի ռեկտոր` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Ա. Սեդրակյանի հեղինակած ` «Ընտանիքի հոգեբանություն» և «Կառավարման հոգեբանություն» գրքերը։
Հանդիպման ավարտին «Ուրարտու» համալսարանի և Երևանի հենակետային բժշկական քոլեջի միջև կնքվեց համագործակցության հուշագիր` համատեղ հետազոտություններ կատարելու, պրակտիկաներ անցկացնելու նպատակով։