Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով բուհի զարգացման ռազմավարական ծրագրի և իրականացման ժամանակացույցի փոփոխությունների վերաբերյալ։

Ըստ ռազմավարական ծրագրի աշխատախմբի՝ փոփոխությունները միտված են համալսարանի կրթագիտական շարունակական բարեփոխումների արդյունքների կոնկրետացմանը, համալսարանի կառավարման արդյունավետության բարձրացմանը և հաշվետվողականության մեխանիզմների բարելավմանը։