Գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտորի խորհրդական՝ որակի ապահովման պատասխանատու Ս․ Համբարձումյանը հանդիպեց համալսարանի տարբեր կուրսերի ակտիվ ուսանողների մի խմբի հետ՝ որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածության և դեկտեմբեր ամսվա պլանավորված միջոցառումների իրականացման օրակարգով։

Ուսանողները կիսվեցին իրենց կարծիքներով՝ կատարված ու սպասվելիք աշխատանքների մասին։ Քննարկվեց նաև ամանորյա ծրագրի կազմակերպչական հարցեր։

Հանդիպման մասնակիցները քննարկումը գնահատեցին դրական և կարևոր՝ նոր գաղափարների իրականացման, ուսանողական կյանքի՝ ինչպես համալսարանական, այնպես էլ հանրապետական առումներով ակտիվության ակնկալիքներով։