ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԱՆՁԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ․ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԸ»
Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Անձի հոգեկան առողջությունը․հոգեբուժության և հոգեբանության լեզուները» թեմայով միջազգային եռօրյա գիտաժողովը։
Գիտաժողովը մեկ հարկի ներքո էր համախմբել գիտակրթական ոլորտի առաջատար մասնագետների ՀՀ-ից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Բրազիլիայից, Վրաստանից։ Գիտաժողովին ներկա էր նաև «Ուրարտու» համալսարանի ռեկտոր ` հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ս.Ա. Սեդրակյանը: Գիտաժողովի նպատակն էր գնահատել, վերլուծել և քննարկել հոգեբանության և հոգեբուժության արդի հիմնախնդիրները, ներկայում հոգեբանության, հոգեբուժության և հոգեթերապիայի փոխազդեցությունը, հոգեվերականգնողական աշխատանքի ժամանակակից մոտեցումները:




Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!