«Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ».

2023թ. փետերվարի 14-ին տեղի ունեցավ «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը, որին մասնակցում էին Հայաստանում դիվանագիտական առաքելություններ, տեղական և միջազգային կազմակերպությունների, շահառու խմբերի ներկայացուցիչներ: «Ուրարտու» համալսարանից  միջոցառմանը մասնակցում էին ՝սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, սոցիալական հարցերով միջազգային փորձագետ Ջեմմա Բաղդասարյանը, հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հռիփսիմե Պետրոսյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու,դոցենտ Սամվել Աբրահամյանը: Համալսարանի և ՀՀ ԱՆ միջև ձևավորված համագործակցությունը տարիների փորձ ունի, այն ընթանում է համատեղ կնքված հուշագրի սահմաններում: Ազատազրկված անձանց բարձրագույն կրթության կազմակերպման փորձառությամբ «Ուրարտու» համալսարանը առաջամարտիկ է, այն առաջինն է հանրապետության բուհերից, որ իր դռները բացեց ազատազրկված անձանց առջև օրենսդրությամբ ամրագրված իրենց իրավունքն իրացնելու գործում:   

    Կոնֆերանսին «Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. հիմնախնդիրներ և առաջարկություններ» բանախոսությամբ հանդես եկավ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի Հոգեբանության ամբիոնի վարիչ, դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հռիփսիմե Պետրոսյանը ՝ կարևորելով բարձրագույն կրթության դերը ազատազրկված անձանց վերասոցիալականացման գործընթացում:

Ելույթով հանդես եկավ նաև համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Մհեր Ենոքյանը, ով դեռևս ցմահ ազատազրկված է: Նա բարձր գնահատեց համալսարանի ներդրումը վերոնշյալ գործընթացում:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան