ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
17.10.2023թ. “Ինթրա” Հոգեկան առողջության կենտրոնում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի և Գործադիր վարչության համատեղ նիստ:
Ի թիվս այլ հարցերի քննարկվեցին
Կատարված աշխատանքն ու առաջիկա ծրագրերը, զեկուցող` ՀՀԱ նախագահ Ա.Սողոյան, զեկույցն ընդունվեց ի գիտություն:
ՀՀԱ Խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց Արցախում վերջին շրջանի զարգացումները և տեղահանված բնակչության վիճակը հոգեկան առողջության տեսանկյունից: Զեկույցն ընդունվեց ի գիտություն, որոշվեց համագործակցել ՀՀ ԱՆ հետ տեղահանված 3000-ից ավել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հոգեբուժական ծառայությունների կազմակերպման համար:
ՀՀԱ Խորհրդի անդամ պրոֆեսոր Մարուքե Եղյանը ներկայացրեց ՀՀ ԱՆ 2023 թ. N36-Ն հրամանի կատարման արդյունքում առաջացող խնդիրները: Որոշվեց հարցը համակողմանի քննարկել առաջիկա ԳՎ նիստում և ըստ անհրաժեշտության դիմել ՀՀ ԱՆ համապատասխան առաջարկներով:
Քննարկվեց նաև հերթական համագումարի կազմակերպման հարցը, որոշվեց ՀՀԱ Համագումարը հրավիրել նոյեմբերի 18-ին:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!