Հոգեբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր՝ Ս.Ա.Սեդրակյանը ընտրվել է Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ակադեմիկոս:
Սեպտեմբերի 10-ին կայացել է Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի հանդիսավոր նիստը։ Նիստին մասնակցել են Ակադեմիայի հիմնադիր անդամները:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը շնորհավորել է Ակադեմիայի հիմնադիր անդամներին, նրանց հանձնելով դիպլոմներ, իսկական և թղթակից անդամների վկայականներ։
Պրոֆեսորը շնորհակալություն է հայտնել Ակադեմիայի անդամներին՝ աջակցության, քրտնաջան աշխատանքի համար և մաղթել՝ արդյունավետ աշխատանք։Ակադեմիկոսը հույս է հայտնել, որ կառույցը կհանդիսանա պրոֆեսիոնալների այն հարթակը, որն օգտակար գործ կանի գիտության ոլորտում՝ ներկա մարտահրավերներին դիմակայելու համար։
Նիստին քննարկվել է կառույցի գործունեությանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։ Ակադեմիայի անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ծավալելու արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ մեր երկրում կրթության և գիտության զարգացման։
Ուրախությամբ պետք է նշել, որ հանրապետության նշանավոր գիտնականների շարքում Ակադեմիան Սեդրակ Աղասու Սեդրակյանին ընտրել է Ակադեմիայի Իսկական Անդամ, Ակադեմիկոս:
Ուրարտու համալսարանի ողջ անձնակազմը Շնորհավորում է պարոն Սեդրակյանին այդ բարձր կոչմանը արժանանալու համար, ցանականալով երկար տարիների ստեղծագործ և բեղմնավոր աշխատանք, առողջություն և նորանոր ձեռքբերումներ:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!