Հրավիրված բանախոսներն էին՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Հրայր Անանյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Պետրոսյանը:
Հ. Պետրոսյանը ներկայացրեց «Ուրարտու» համալսարանի առաջատար դերն այս գործընթացում, խոսեց քրեակատարողական հիմնարկների հետ արդյունավետ համագործակցության, հոգեբանության դերի և նշանակության մասին, ինչպես նաև կարևորեց գործընթացի շարունակականությունը՝ ի դեմս պրոբացիոն ծառայության հետ կնքած հուշագրի սահմաններում իրականացվող ծրագրերի: