Մասնակցություն Համառուսական IX գիտա-գործնական գիտաժողովին
Հպարտությամբ հայտնում ենք, որ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանն ակտիվ մասնակցություն է ունեցել «Միջառարկայական դաշինք․ մեծահասակների և երեխաների հաշմանդամության կանխարգելում և համալիր վերականգնողական օգնություն» խորագրով Համառուսական IX գիտա-գործնական միջազգային գիտաժողովին։
Գիտաժողովին զեկույցով հանդես եկավ համալսարանի ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Ջ. Բաղդասարյանը։ Հեղինակը զեկույցում ներկայացրեց Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված գործունակության միջազգային դասակարգման սկզբունքներն ու մոտեցումները, միջազգային փաստաթղթի սկզբունքների կիրառման հնարավորությունները բժշկական-սոցիալական փորձաքննության, վերականգնման, անձի ֆունկցիոնալ սահմանափակումների և պահպանված հնարավորությունների գնահատման գործընթացում՝ սոցիալ-հոգեբանական ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։



