Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի  «Ուրարտու» համալսարանի  պրոֆեսորադասախոսական անձնակազմի և Ուսխորհուրդի ներկայացուցիչները ՀՀ բանակի օրվան նվիրված «ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ԵՆՔ» ծրագրի շրջանակներում այցելեցին Էջմիածնի N զորամաս։
Մասնակցեցին զինվորական տոնական միջոցառմանը, ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ռեկտորի խորհրդական, որակի ապահովման պատասխանատու Ս. Համբարձումյանը։

Համալսարանի ներկայացուցիչները  հանդիպումներ  ունեցան զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, որի ընթացքում հոգեբաններն իրենց խոսքում կարևորեցին զինծառայողների հոգեբանական կայունությունը, ինքնագնահատականի օբյեկտիվությունը և փոխօգնության, փոխհամագործակցության վրա հիմնված կառուցողական հարաբերությունները։
Համալսարանի «Հոգեբանության»  ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Հ.Պետրոսյանը, դասախոսներ մ.գ.թ., դոցենտ Մ.Գևորգյանը և հ.գ.թ. Հ.Կիրակոսյանը ինտերակտիվ հարց ու պատասխանի միջոցով անմիջական հոգեբանական աջակցություն ցուցաբերեցին տղաներին։
ՈւԽ մշակույթի և սպորտի պատասխանատու Ռ.Հակոբյանը ասմունքով և երաժշտական կատարումով շնորհավորեց ներկաներին։
Ս.Համբարձումյանը համալսարանի անունից զորամասի գրադարանին նվիրեց ռեկտոր , հ.գ.դ., պրոֆեսոր Ս.Սեդրակյանի «Ընտանիքի հոգեբանություն» և «Կառավարման հոգեբանություն» գրքերը։
Միջոցառման  ավարտից հետո համալսարանի անձնակազմը զինծառայողների հետ ճաշեցին , մասնակից դառնալով զինվորական առօրյային։
«Ուրարտու» համալսարանի ողջ անձնակազմը ` ի դեմս ռեկտոր, Ս.Սեդրակյանի շնորհավորում է Հայոց բանակի կազմավորման 32 ամյակը՝ մաղթելով հաղթանակներ, խիզախություն և անկոտրում կամք։

Փառք և խոնարհում մեր Զինվորներին։