ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի որակի ապահովման բաժինն իրականացրեց 2023-2024 ուս տարվա պրոֆեսորադասախոսական անձնակազմի բավարարվածության գնահատման անանուն հարցում, որին մասնակցեցին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 90%-ը, որից 30 %-ը համալսարանում աշխատում էին 2000 թվականից, 16,7 %-ը՝ 1995-ից, 2012, 2023 թվականներին։

Աշխատանքային միջավայրից բավարարվածությունը կազմել է 83,3 %։

Տեղեկացվածության և խոսքի ազատության մակարդակից բավարարվածությունը, որն իր մեջ ներառում է կրթական բարեփոխումներին ներառվածությունը, աշխատակիցների կարծիքների  համալսարանի կողմից հաշվի առնելու մեխանիզմները, կազմել է 83,3 %։

Առաջնորդության և կառավարման առումով բավարարվածությունը՝  79,9 % , այն իր մեջ ներառում է համալսարանի ղեկավարների աշխատանքը աշխատակիցների մասնագիտական կարիքների բացահայտման, նրանց զարգանալու նույն հնարավորությունների ընձեռնման, վերապատրաստումների և անհրաժեշտ դեպքերում աշխատակիցներին հասանելի լինելու գործընթացներում։

Հիմնական խնդիրը վերապատրաստումների կազմակերպման կամ ուղարկման գործընթացում էր, որին ուղղված համալսարանը կձեռնարկի համապատասխան միջոցները։

Դասավանդման և գիտական հետազոտական գործընթացներից բավարարվածությունը՝  9165 %, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցության ակտիվությունը՝ 92 %, որոնք դրսևորվում են գիտական հոդվածների, մենագրությունների և գիտական զեկույցների ստեղծմամբ և դրանց՝ ուսուցման նյութերում՝ օգտագործմամբ։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով