Օգոստոսի 27-ին «Ուրարտու» համալսարանի արտաքին կապերի բաժնի պատասխանատու Արմենուհի Սանթրոսյանը մասնակցել է Erasmus+ ազգային գրասենյակի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպմանը։
Հանդիպումը նախատեսված էր այն բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, որոնք նոր են ծանոթանում Erasmus+ ծրագրին կամ ցանկանում են ընդլայնել իրենց ներգրավվածությունը միջազգային կրթական համագործակցության շրջանակներում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են բուհերի համար հասանելի Erasmus+ հիմնական հնարավորությունները, այդ թվում՝ բարձրագույն կրթության ոլորտում միջազգային կրեդիտային շարժունության (KA1/ICM) և բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (KA2/CBHE) ծրագրերը։
Մասնակիցները տեղեկացվել են նաև Erasmus+ առցանց հարթակներում գրանցվելու, կազմակերպության պրոֆիլ ստեղծելու և միջազգային գործընկերներ գտնելու հնարավորությունների մասին։
«Ուրարտու» համալսարանը կարևորում է միջազգային համագործակցության ընդլայնումը և Erasmus+ ծրագրերի շրջանակում նոր կրթական ու մասնագիտական հնարավորությունների ստեղծումը՝ նպաստելով համալսարանի միջազգայինացման գործընթացին։





