«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԵՌԱՄՍՅԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Դարձի՛ր որակյալ սոցիալական աշխատող, դարձի՛ր փոփոխության մասնակից
Սիրելի՛ գործընկերներ, սոցիալական աշխատողներ, սոցիալական ծառայության ոլորտի այլ մասնագետներ, կրթության և առողջապահության ոլորտի կազմակերպությունների մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ
📢«Ուրարտու» համալսարանը հայտարարում է «Սոցիալական աշխատանք» եռամսյա վերապատրաստման մոդուլային կրթական ծրագրի ընդունելություն։
✓ Ինչո՞ւ ընտրել այս ծրագիրը.
🔹 Երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։
🔹 Համապատասխանում է պետական կրթական չափորոշիչներին։
🔹 Ապահովում է գործնական գիտելիքներ՝ իրական քեյսերի վերլուծության և դերային խաղերի միջոցով։
🔹 Տրամադրում է կարիքների գնահատման և դեպքի վարման արդիական գործիքակազմ։
🧩Դասընթացի արժեքը՝ 180․000 ՀՀ դրամ (գործում է սոցալական ծախսերի փոխհատուցում (մինչև 100․000 ՀՀ դրամի հետվերադարձ))։
✅Վերապատրաստումը ներառում է հետևյալ ուղղությունները.
➢ Սոցիալական աշխատանքի տեսություն և մեթոդաբանություն։
➢ Իրավական դաշտ և սոցիալական պաշտպանության համակարգ։
➢ Սոցիալական աշխատանք խոցելի խմբերի հետ (տարեցներ, հաշմանդամություն և ֆունկցիոնալության տարբեր սահմանափակումներ ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, բռնության ենթարկվածներ և այլ)։
➢ Դեպքի վարում, կարիքների գնահատում և աջակցության պլանավորում։
➢ Սոցիալական հոգեբանություն․ Հոգեբանական և հաղորդակցական հմտություններ․
➢ Սոցիալական ծրագրերի մշակում և կառավարում․
‼️Վերապատրաստման ծրագրի նպատակն է՝ զինել Ձեզ սոցիալական աշխատանքի տեսական և գործնական գիտելիքներով՝ նպաստելով անձնային և մասնագիտական աճին և աշխատանքային արդյունավետության բարձրացմանը:
📍Ծրագիրը կմեկնարկի 2026թ․ հոկտեմբերի 1-ին։
🗓️Գրանցվելու համար մինչև սեպտեմբերի 20-ը լրացրեք հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/1TcULb8jr2rhSXFs6
📜Վերապատրաստման ավարտին տրվում է վկայական:
Մանրամասների համար`
✉️info@urartu.university
📞098528243