«Ուրարտու» համալսարանը տեղեկացնում է, որ հրապարակվել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի ժամանակացույցը։

Խնդրում ենք ծանոթանալ փաստաթղթերի ներկայացման, դիմումների գրանցման և ընդունելության մրցույթի անցկացման սահմանված ժամկետներին՝ ընդունելության գործընթացը ժամանակին և սահուն կերպով կազմակերպելու նպատակով։

Ընդունելության ժամանակացույցում ներառված են.

  • փաստաթղթերի ներկայացման ժամկետները,
  • fs.emis.am համակարգում հայտագրման ժամկետները,
  • բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ընդունելության կարևոր փուլերը։

Հորդորում ենք ուշադիր հետևել սահմանված ժամկետներին և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել համալսարանի հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐfs.emis համակարգում փաստաթղթերի հայտագրման ժամկետ
Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով՝ այդ թվում նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար2026թ․ հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ

Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով՝ այդ թվում նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար2026թ․ հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ

Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար2026թ․ հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ

Վճարովի դոկտորական կրթական ծրոգրով ընդունելության համար2026թ․ հունիսի 22-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ