Այսօր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Աղասու Սեդրակյանի ծննդյան օրն է։
Համալսարանի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է սիրելի ռեկտորին, ում անվան հետ են կապված համալսարանի բազմաթիվ ձեռքբերումներն ու հաջողությունները։
Պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը վայելում է գործընկերների, ուսանողների և համալսարանական համայնքի մեծ հարգանքն ու վստահությունը։ Նա միշտ բարձր է գնահատում յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքը, ուշադիր է ուսանողների նկատմամբ և իր գործունեության ընթացքում մշտապես կարևորում է մարդկային հարաբերություններն ու փոխադարձ հարգանքը։
Նրա գիտական վաստակը, մասնագիտական փորձն ու տարիների աշխատանքը կարևոր դեր ունեն ոչ միայն համալսարանի զարգացման գործում, այլև գիտակրթական համակարգում։

