Վերջին օրերին մեր ուսանողները մասնակցել են մի շարք հետաքրքիր ու բովանդակալից հանդիպումների, որտեղ քննարկվել են կյանքի, հարաբերությունների, ծնողավարման և հոգեբանական զարգացման կարևոր թեմաներ։ Հանդիպումները վարել են հայտնի մասնագետներ Համիդ Պեզեշկիան և Պավել Ֆրոլովը, որոնց հետ շփումը դարձել է ոչ միայն գիտելիքի, այլև մտածելու նոր ձևերի բացահայտման հնարավորություն։
Մեր ուսանողները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն, հետաքրքրվածություն և ներգրավվածություն՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ իրական կրթությունը ձևավորվում է նաև նման հանդիպումների միջոցով։