Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում մայիսի 6-ին տեղի ունեցավ կուրսային աշխատանքների պաշտպանություն՝ ուսանողների համար կարևոր և պատասխանատու փուլ, որտեղ ներկայացվեցին նրանց հետազոտական և գործնական աշխատանքների արդյունքները։
Ուսանողները հանդես եկան իրենց թեմատիկ ուսումնասիրություններով՝ ցուցադրելով վերլուծական մտածողություն, գիտական մոտեցում և մասնագիտական պատրաստվածության աճ։








