«Ուրարտու» համալսարանը տեղեկացնում է, որ հրապարակվել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի ժամանակացույցը։
Խնդրում ենք ծանոթանալ փաստաթղթերի ներկայացման, դիմումների գրանցման և ընդունելության մրցույթի անցկացման սահմանված ժամկետներին՝ ընդունելության գործընթացը ժամանակին և սահուն կերպով կազմակերպելու նպատակով։
Ընդունելության ժամանակացույցում ներառված են.
- փաստաթղթերի ներկայացման ժամկետները,
- fs.emis.am համակարգում հայտագրման ժամկետները,
- բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ընդունելության կարևոր փուլերը։
Հորդորում ենք ուշադիր հետևել սահմանված ժամկետներին և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել համալսարանի հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։
| ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ | fs.emis համակարգում փաստաթղթերի հայտագրման ժամկետ |
| Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով՝ այդ թվում նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար | 2026թ․ հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ |
| Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով՝ այդ թվում նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար | 2026թ․ հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ |
| Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար | 2026թ․ հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ |
| Վճարովի դոկտորական կրթական ծրոգրով ընդունելության համար | 2026թ․ հունիսի 22-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ |

