ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական գործընթացը հեռավար ձևաչափով կազմակերպելու վերաբերյալ

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 31-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրության համաձայն, Երևան քաղաքում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում նշված ժամանակահատվածում ուսումնական գործընթացը կկազմակերպվի հեռավար (օնլայն) ձևաչափով:
Կարևոր մանրամասներ․

Ժամանակահատվածը՝ 2026թ. հոկտեմբերի 19-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ։

Ձևաչափը՝ Հեռավար ուսուցում (դասացուցակով նախատեսված ժամերին՝ համալսարանի առցանց հարթակների միջոցով ուղարկել համապատասխան լինքեր՝ zoom, google meet, Team)։

Խնդրում ենք հետևել համալսարանի պաշտոնական էջերին և էլեկտրոնային համակարգին՝ հեռավար դասերի հղումներին ու լրացուցիչ տեղեկատվությանը ծանոթանալու համար։