ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի աշխատակազմը մայիսի 12-ին մասնակցեց Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում «Մասնագիտական կողմնորոշում և կարիերա» խորագրով միջոցառմանը, որի շրջանակներում «Ուրարտու» համալսարանի և ՇՏՊՔ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր,որը ստորագրեցին հաստատությունների ռեկտորներ Սեդրակ Սեդրակյանը և Ամալյա Ադամյանը։
Հուշագրի շրջանակներում փոխհամաձայնության եկան ի նպաստ կրթության շարունակականության, որակի կատարելագործման, փոխայցելությունների, սեմինարների,բաց դասերի, թեմատիկ աշխատանքների միջոցառումների կազմակերպման և «Ուրարտու» համալսարանի կողմից հոգեբանական, մեթոդական աջակցության ցուցաբերմանը։
Հիմք դրվեց «Համագործակցության ծառուղի» հիմնադրմանը և յուրաքանչյուր հաստատության անունով կատարվեց ծառատունկ։
  • Միջոցառման ավարտից հետո Շիրակի պետական համալսարանի և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի գրադարաններին նվիրաբերվեց «Ուրարտու» համալսարանի հրատարկած , պրոֆեսոր Ս.Սեդրակյանի հեղինակած «Ընտանիքի հոգեբանություն» գիրքը։

 

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան