ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄ
Գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը (ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանություններ) «գերազանց» (18, 19, 20) գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, որոնք ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90%-ը (18 և ավելի):
Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության արդյունքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար» կամ «անբավարար»: Գնահատականները հայտարարվում են նույն օրը` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո` մեկ ժամվա ընթացքում:
Հիմք ընդունելով ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության դրական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կայացնում է որոշում շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու և նրան բարձրագույն կրթության դիպլոմ տալու մասին: Բացասական («անբավարար» նաև «չներկայացած») արդյունքի դեպքում շրջանավարտին որակավորում չի շնորհվում, և բարձրագույն կրթության դիպլոմ չի տրվում:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգին հնարավոր է ծանոթանալ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!