ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻՆ
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի “Ուրարտու” համալսարանի “Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի” ամբիոնի վարիչ Ջեմմա Սամվելի Բաղդասարյանը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի հրավերով 2023թ. նոյեմբերի 7-9-ը մասնակցել է Տաշկենդում կայացած “Միջազգային համագործակցությունը ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման գործում” միջազգային սեմինարի աշխատանքներին:
Սեմինարին նա հանդես եկավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի իրականացման և մոնիտորինգի վերաբերյալ զեկույցով:
Միջազգային սեմինարի աշխատանքներին մասնակցում էին 12 պետությունների ներկայացուցիչներ:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!