«Ուրարտու» համալսարանի ռեկտորի խորհրդական, որակի ապահովման պատասխանատու Սոնա Համբարձումյանը մասնակցեց Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից կազմակերպված «Փախստականների որակավորումների ճանաչումը. Փախստականների Եվրոպական որակավորման անձնագիրը (EQPR)» թեմայով դասընթացին։
Դասընթացի հիմնական հարցադրումներն էին.
- Փախստականների որակավորումների ճանաչումը. Փախստականների Եվրոպական որակավորման անձնագիրը (EQPR)
- Փախստականների Եվրոպական որակավորման անձնագրի անհարժեշտությունը, օրենսդրական կարգավորումներ։
Դասընթացի պրակտիկ մասում մասնակիցները թիմային աշխատանք կատարեցին՝ որպես Փախստականների Եվրոպական որակավորման անձնագիր տրամադրող փորձագիտական աշխատախումբ։
Վերջում մասնակիցները ստացան վկայականներ։