Տեղի ունեցավ Գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովի արտահերթ նիստ՝ ՈւԽ-ի նախագահի ընտրության օրակարգով:
Նիստին ներկա էին ռեկտորի խորհրդական, որակի ապահովման պատասխանատու Ս․ Համբարձումյանը, ՈՒԽ գործող նախագահը և անդամները։
2020 թվականից Ուսանողական խորհուրդը ղեկավարած Նելլի Մինասյանը ներկայացրեց իր նախագահության ընթացքում կատարված աշխատանքները։
Փակ ընտրության արդյունքում ՈՒԽ նախագահ ընտրվեց «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողուհի, ՈՒԽ նախկին փոխնախագահ Նատալի Մելքումյանը։
Միաձայն առաջարկով և քվեարկությամբ ընտրվեցին նաև վարչության անդամները՝ ըստ ոլորտային պատասխանատվությամբ։
Ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ նշանակվեց «Հոգեբանություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Սարգսյանը։
ՈւԽ նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար։
Ռեկտորի խորհրդական, որակի ապահովման պատասխանատու Ս․ Համբարձումյանը կարևորելով ՈւԽ գործունեությունն ընթացիկ կրթական բարեփոխումների մեջ, ասաց․ «ՈՒԽ նախագահն իր աշխատանքով պետք է նպաստի ուսումնակրթական գործընթացներին և ուսումնադաստիարակչական աշխատանքներին, ուսանողների իրավունքների պաշտպանությանն ու մշակութային կյանքի բազմազանեցմանը, հատկապես բուհի կառավարման գործընթացում ուսանողների ակտիվ մասնակցությանը։