Հոկտեմբերի 19-ին «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն » հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար քննարկում «Սիրիայի քրիստոնյա այլադավան հայերի ինքնությունը» թեմայով, որին մասնակցեցին «Ուրարտու» համալսարանի ուսանողները:
Սեմինարը անցկացրեց սիրիագետ, գրականագետ, բանասեր, հայոց լեզվի վաստակաշատ ուսուցիչ Յակոբ Չոլաքեանը, ով ներկայացրեց այսօր արդիական դարձած այլադավան հայերի ծագման հիմնախնդիրները և թե ինչպե՞ս այլ դավանք ընդունած հայերին կարելի է վերադարձնել և օգնություն ցուցաբերել, որպեսզի նրանք և նրանց սերունդները հայ մնան, վերադառնան հայոց լեզվին, հավատքին և արմատներին: