ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ Է․ ԱՅՍՕՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը կարևորում է կամավորությունը որպես սերնդեսերունդ շարունակվող գործընթաց, ինչը թույլ է տալիս համայնքներին օգտվելու համատեղ գիտելիքներից, փորձից և նվիրվածությունից: Յուրաքանչյուր գործողություն, ներդրում նպաստում է կայուն ներառական և համագործակցող աշխարհի կառուցմանը:
Կամավորների միջազգային օրվա առթիվ համալսարանը շնորհավորում է բոլոր կամավորներին, գնահատում և արժևորում է նրանց նշանակալի ներդրումն ամբողջ աշխարհում:
Այս տարի՝ 2025 թվականին, Կամավորների միջազգային օրը կրում է հատուկ նշանակություն՝ «Յուրաքանչյուր ներդրում կարևոր է» խորագրի ներքո: Այս տարի նաև պաշտոնապես մեկնարկում է Կայուն զարգացման համար կամավորների միջազգային տարին (IVY 2026): Այս նախաձեռնությունը ընդգծում է կամավորների կարևոր դերը Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում և խրախուսում համաշխարհային շարժում՝ ճանաչելու և ընդլայնելու կամավորական գործունեությունը:



