ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի և «Էրեբունի» բժշկական ակադեմիայի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին կրթական հաստատությունների ռեկտորներ Սեդրակ Սեդրակյանն ու Արթուր Իկիլիկյանը։ Սույն հուշագրով կողմերը պայմանավորվում են միավորել իրենց ջանքերը,միջոցներն ու փորձը և համագործակցության շրջանակներում կազմակերպել համատեղ գիտական կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդակցություններ և լաբորատոր աշխատանքեր: