«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ»

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում այսօր տեղի է ունեցել «Սոցիալական Ձեռնարկատիրությունը որպես համայնքի զարգացման մեխանիզմ» խորագրով բաց դաս ,որը վարեց Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր, սոցիալական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյանը։

Բաց դասին մասնակցում էին համալսարանի ուսանողները և դասախոսական կազմը։ Բաց դասի ընթացքում բանախոսը պարզաբանեց թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, պատմեց ՍՁ դպրոցի մասին և թե ինչքանով է ՍՁ ներդրված Հայաստանի Հանրապետությունում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները. ‌

1.Ի՞նչ է սոցիալական ձեռներեցությունը;

2. Ի՞նչ տարբերություններ կան ավանդական և սոցիալական ձեռնարկատիրության միջև;

3. Ինչպե՞ս է հնարավոր լուծել համայնքի և այլ խնդիրներ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով