Համագործակցության պայմանագիր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի և Մոսկվայի Հոգեբանա-մանկավարժական պետական համասալարնի միջև:

Համալսարանի ռեկտոր՝ հ.գ.դ. պրոֆեսոր Ս.Սեդրակյանը հյուրընկալեց ”Կոգնիտիվ հոգեբանություն և հոգեթերապիա’’ ամսագրի գլխավոր խմբագիր, Մոսկվայի հոգեբանա-մանկավարժական համալսարանի Կոնսուլտատիվ և կլինիկական հոգեբանության ֆակուլտետի դեկան, հ.գ.դ պրոֆեսոր Ալլա Խոլմոգորովային, Կոնսուլտատիվ և կլինիկական հոգեբանության ֆակուլտետի ամբիոնի պրոֆեսոր Յուրի Զարեցկուն և դասախոս՝ հ.գ.թ. Վիկտոր Զարեցկուն: Հանդիպման արդյունքում նախատեսվում է ոչ միայն երկու համալսարանների դասախոսների և ուսանողների միջև համագործակցության փոխանակման ծրագրերի իրականացումը,  այլև  2022-2023թթ. ուս տարվա սեպտեմբերից Մոսկվայի Հոգեբանա-մանկավարժական համալսարանի Կոնսուլտատիվ և կլինիկական հոգեբանության ֆակուլտետի դասախոս՝ Յ.Վ.Զարեցկու կողմից կկարդացվի առանձին կուրս «Պոզիտիվ թերապիայի ժամանակակից հիմնախնդիրները»  թեմայով մագիստրատուրայի ուսանողների համար և կանցկացվեն առանձին թրեյնինգներ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով