«ՍԹՐԵՍ ԵՎ ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 7-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ Լիոնի Վինաթիե կլինիկայի, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպած «Սթրես և Տոկունություն» գիտաժողովը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն կարևորեց Հայսատանի և Ֆրանսիայի ջերմ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև հոգեկան առողջության ոլորտում Վինաթիե կլինիկայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հաագործակցությունը:

Գիտաժողովին ներկա էր նաև «Ուրարտու» համալսարանի ռեկտոր՝ հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ս.Ա.Սեդրակյանը, ով առանձնազրույց ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի լիազոր դեսպան Անն Լույոնի հետ:

Առանձնազրույցի ընթացքում քննարկվեց «Ուրարտու» համալսարանի և Ֆրանսիայի համալսարանի միջև համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Դեսպան Լույոն կարևորեց նաև երկու երկրների միջև բարձրագույն կրթության համագործակցության անհրաժեշտությունը:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով