Առաջնորդություն, մասնագիտական աճ և նոր հորիզոններ՝ «Ուրարտու» համալսարանից

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» համալսարանի ռեկտորի խորհրդական, իրավաբան և կրթության փորձագետ Ս. Համբարձումյանը մասնակցել է «Training for Trainers – Women Empowerment Academy» խորագրով առաջնորդության եռօրյա վերապատրաստմանը։ 🌟
📚 «Ուրարտու» համալսարանը կարևորում է իր մասնագետների շարունակական մասնագիտական զարգացումը, նոր գիտելիքների ձեռքբերումը և միջազգային ու տեղական հարթակներում փորձի փոխանակումը։
🤝 Նման նախաձեռնությունները նպաստում են մասնագիտական կարողությունների զարգացմանը, կրթության որակի բարձրացմանը և երիտասարդների առաջնորդական հմտությունների ձևավորմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ և համագործակցության հեռանկարներ։
✨ Շարունակելով սովորել, զարգանալ և կիսվել փորձով՝ միասին ձևավորում ենք կրթության ավելի առաջադեմ ապագա։